ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 78 — ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 1.
Ամփոփում
Հ ՈԴՎԱԾ 78. Մ ՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 1. Մրցույթներն անցկացվում են բաց, մրցույթին կարող է մասնակցել ցանկացած անձ: Մրցույթները կազմակերպում և անցկացնում են մրցութային հանձնաժողովները: 2. Մրցույթն անցկացնելուց մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների՝ http://www.azdarar.am, ինչպես նաև համապատասխան համայնքի պաշտոնական ինտերնետային կայքերում հանձնաժողովը տեղեկատվություն է հրապարակում մրցո
Ամբողջ Տեքստ
Հ ՈԴՎԱԾ 78. Մ ՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 1. Մրցույթներն անցկացվում են բաց, մրցույթին կարող է մասնակցել ցանկացած անձ: Մրցույթները կազմակերպում և անցկացնում են մրցութային հանձնաժողովները:
2. Մրցույթն անցկացնելուց մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների՝ http://www.azdarar.am, ինչպես նաև համապատասխան համայնքի պաշտոնական ինտերնետային կայքերում հանձնաժողովը տեղեկատվություն է հրապարակում մրցույթի առարկայի, ձևի, անցկացման տեղի, ամսվա, օրվա, ժամի և հանձնաժողովի կողմից մշակված` մրցույթի պայմանների ու պահանջների, մրցույթի անցկացման կարգի, ներառյալ` մրցույթում մասնակցության ձևակերպման, մրցույթում հաղթած անձի որոշման, ինչպես նաև մրցույթի առարկայի նախնական գնի մասին:
3. Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար վճարի անդորրագիր և անձնագիր: Մրցույթի մասնակիցները մրցույթին մասնակցելու համար դրա անցկացման մասին ծանուցման մեջ նշված չափով մուծում են նախավճար, որի գումարը չի կարող գերազանցել մրցույթի առարկայի նախնական գնի 5 տոկոսը: Նախավճարը մուծվում է մրցույթի անցկացման օրը:
4. Եթե մասնակիցը մրցույթում չի հաղթել, ապա նախավճարի գումարը վերադարձվում է նրան: Մրցույթում հաղթած անձի հետ պայմանագիր կնքելիս նրա մուծած նախավճարի գումարը հաշվարկվում է կնքված պայմանագրով պարտավորությունների կատարման հաշվում:
5. Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ: Մրցույթում հաղթած անձը և հանձնաժողովը` ի դեմս նախագահի, մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը, որն իր մեջ ներառում է տվյալներ մրցույթի անցկացման վայրի, ժամկետի, մասնակիցների և կազմակերպչի, ինչպես նաև մրցույթի արդյունքների մասին:
6. Մրցույթում հաղթած անձն արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը: Նա զրկվում է նաև մրցույթը չկայանալու պարագայում հողամասն առանց մրցույթի վարձակալելու կամ կառուցապատման իրավունքից: Եթե մրցույթի արձանագրությունն ստորագրելուց հրաժարվում է հանձնաժողովը, ապա կազմակերպիչը պարտավոր է մրցույթում հաղթած անձի նախավճարը վերադարձնել կրկնակի չափով: Մրցույթում հաղթած է համարվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած և կշռային գործակիցներով բարձր միավորներ հավաքած մասնակիցը:
7. Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ համայնքի բնակչին կամ տվյալ համայնքում գրանցված իրավաբանական անձին: (78-րդ հոդվածը լրաց.
04.10.05 ՀՕ-199-Ն, 28.09.16 ՀՕ-143-Ն , 18.06.20 ՀՕ-330-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
