Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 25 — Կազմակերպությունները և միավորումները բուհում ու գիտական կազմակերպությունում 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 25AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 25 — Կազմակերպությունները և միավորումները բուհում ու գիտական կազմակերպությունում 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 25. Կազմակերպությունները և միավորումները բուհում ու գիտական կազմակերպությունում 1. Բուհի և գիտական կազմակերպության տարածքներում կարող են գործել մասնագիտական միավորումներ, մասնագիտական միջազգային միավորումների մասնաճյուղեր, ուսանողական ինքնակառավարման կառույցներ, մշակութային, մարզական միավորումներ կամ արհեստակցական միություններ, եթե դրանց հնարավորությունը նախատեսված է հոգաբարձուների խորհրդի որոշմամբ: 2. Բուհում և գիտական կազմակերպությունում

Ամբողջ Տեքստ

Հոդված 25. Կազմակերպությունները և միավորումները բուհում ու գիտական կազմակերպությունում 1. Բուհի և գիտական կազմակերպության տարածքներում կարող են գործել մասնագիտական միավորումներ, մասնագիտական միջազգային միավորումների մասնաճյուղեր, ուսանողական ինքնակառավարման կառույցներ, մշակութային, մարզական միավորումներ կամ արհեստակցական միություններ, եթե դրանց հնարավորությունը նախատեսված է հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

2. Բուհում և գիտական կազմակերպությունում արգելվում է քաղաքական, կուսակցական, կրոնական, ինչպես նաև կրթության և գիտության հետ անմիջական առնչություն չունեցող կազմակերպությունների և միավորումների գործունեությունը:

3. Բուհում և գիտական կազմակերպությունում արգելվում է քաղաքական, կուսակցական, կրոնական գործունեություն և քարոզչություն իրականացնելը, այդ թվում՝ քաղաքական, կուսակցական, կրոնական գործունեություն կամ քարոզչություն իրականացնելու նպատակով բուհի և գիտական կազմակերպության ֆինանսական, տեղեկատվական, նյութական միջոցները, տարածքները, տարբերանշանները, մարդկային ռեսուրսներն օգտագործելը, ինչպես նաև քաղաքական, կուսակցական, կրոնական քարոզչություն կամ գործունեություն իրականացնելիս բուհի և գիտական կազմակերպության անունից հանդես գալը։ 4․ Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջների խախտումը քննարկվում է սույն օրենքի և բուհերի ու գիտական կազմակերպությունների ներքին կարգապահական կանոնների համաձայն` էթիկայի և իրավունքի պաշտպանության բուհական գրասենյակում, և կարող է հանգեցնել նախատեսված պատասխանատվության, ինչպես նաև հիմք է աշխատանքից կամ կառավարման մարմնից ազատման համար։ ԳԼՈՒԽ 4 ԲՈՒՀԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ԲՈՒՀԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ (ՍՏԵՂԾՈՒՄԸ), ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել