ՆԻԿՈԼԱՅ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 հունվարի 2021թ. ՍԴԴԿՈ - 3 | ՆԻԿՈԼԱՅ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 29 հունվարի 2021թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Ա.Վաղարշյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Նիկոլայ Բարխուդարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Նիկոլայ Բարխուդարյանը (ներկայացուցիչ փաստաբան Վարդան Հակոբյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021թ. հունվարի 11-ին) խնդրելով. «.... որոշել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերի, 9-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին ու 3-րդ մասերին, 73-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածին համապատասխանելու հարցը»:
2. Ըստ դիմողի Վճռաբեկ դատարանի 03.07.2020թ. որոշմամբ վիճարկվող իրավադրույթներին տրված մեկնաբանության արդյունքում խախտվել են իր պատշաճ վարչարարության իրավունքը, սեփականության իրավունքը որոշակիության սկզբունքի հետ համակցությամբ, ինչպես նաև Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետադարձության արգելքի սկզբունքը: Դիմողի կարծիքով իր հանդեպ կիրառվել է վարչական պատասխանատվություն չնայած նրան, որ օրենքում բացակայում է դրա հիմքը: Մասնավորապես, դիմողի մեկնաբանմամբ իր կողմից արարքի կատարման պահին այդ արարքի համար նախատեսված է եղել քրեական պատասխանատվություն, ինչը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով բացառել է վարչական պատասխանատվությունը: Դիմողը կարծում է, որ հետագայում այդ արարքի ապաքրեականացման պայմաններում ինքը ենթակա չէ վարչական պատասխանատվության, քանի որ խնդրո առարկա արարքը կատարման պահին նախատեսված չի եղել օրենքով որպես վարչական իրավախախտում, այսինքն բացակայել է զանցակազմի տարրերից մեկը հակաիրավական արարքը:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմա-նադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրականացնում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով, որի 69-րդ հոդվածի 1-ին մասը Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթներին համապատասխան, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմա-նադրական դատարան։ Դրանք են
ա. երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը.
բ. երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոց-ները.
գ. երբ անձը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանա-դրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտի-կայում տրված մեկնաբանությունը: Հաշվի առնելով, որ խնդրո առարկա գործով 03.07.2020թ. կայացրած որոշմամբ Վճռաբեկ դատարանը բավարարել է վճռաբեկ բողոքը, բեկանել վերաքննիչ վարչական դատարանի 01.06.2018թ. որոշումը և գործն ուղարկել վարչական դատարան նոր քննության և, ըստ այդմ, վարչական դատարանի կողմից գործով ըստ էության նոր վճիռ կայացվելուց հետո դեռևս պահպանվում է վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկման ձևով դատական պաշտպանության միջոցներից օգտվելու հնարավորու-թյունը, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողը Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջ-ներին համապատասխան չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատա-կարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդ-վածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննու-թյունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, իսկ 6-րդ կետի համաձայն հիշյալ օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդ-վածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն հիշյալ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Նիկոլայ Բարխուդարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Ա. Վաղարշյան
Ա. Թունյան
29 հունվարի 2021 թվականի
ՍԴԴԿՈ3
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 հունվարի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-3
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
