Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-310-Ն3 հոկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 3 - ին «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի 11-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 2-րդ կետի՝ ա. «ա» ենթակետը «քրեակատարողական հիմնարկի պետ» բառերից առաջ լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության պետ,» բառերով, բ. «բ» ենթակետը «քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ» բառերից առաջ լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության պետի տեղակալ,» բառերով.

2) 1-ին մասի 3-րդ կետի` ա. «ա» ենթակետը «քրեակատարողական ծառայության գլխավոր մասնագետ,» բառերից հետո լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության ավագ օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի պետ,» բառերով, բ. «բ» ենթակետը «քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ» բառերից առաջ լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժանմունքի պետ,» բառերով, իսկ «քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ» բառերից հետո՝ «, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի ավագ օպերլիազոր» բառերով.

3) 1-ին մասի 4-րդ կետի «ա» ենթակետը «քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ՝» բառերից առաջ լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժանմունքի ավագ օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժանմունքի օպերլիազոր,» բառերով, իսկ «քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ» բառերից հետո՝ «, քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ» բառերով։ Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում արդարադատության նախարարը անհրաժեշտ փոփոխություններ է կատարում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների կառուցվածքներում և հաստիքացուցակներում: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. հոկտեմբերի 23 Երևան ՀՕ-310-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հոկտեմբերի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-310-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (25.10.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 24.10.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.10.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 23.10.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 25.10.2023 Հիմնական ակտ 03.10.2023, ՀՕ-310-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 08.07.2005, ՀՕ-160-Ն 08.07.2005, ՀՕ-160-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 հոկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՀՕ-310-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել