Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-825 ապրիլի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 ապրիլի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 8 | ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

25 ապրիլի 2017թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը`

Նախագահությամբ` Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ` Հ. Նազարյանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով Գագիկ Սարգսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Գագիկ Սարգսյանը 2017թ. ապրիլի 5-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասին, 78-81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի «Փորձաշրջանի ընթացքում (…) հանցանք կատարելու դեպքում» դրույթը:

կամ

Բացահայտել նույն դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը (սահմանելով Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով վերանայման հնարավորություն)»: Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ.

1. Դիմողի կարծիքով` «փորձաշրջանի ընթացքում հանցանք կատարելու դեպքում դատարանը վերացնում է» հասկացությունը կարող է ընկալվել մի դեպքում այնպես, որ հանցանքը պետք է կատարված լինի անձի` փորձաշրջանի մեջ գտնվելու ընթացքում, որին տրամաբանորեն հետևում է «… դատարանը վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելը և նշանակում է պատիժ» նախադասությունը, որը հանդիսանում է քրեաիրավական ներգործության միջոց փորձաշրջանի պայմանը խախտելու համար, իսկ մյուս դեպքում` «փորձաշրջանի ընթացքում հանցանք կատարելու դեպքում» նախադասությունը կարող է ընկալվել որպես փորձաշրջանի ժամանակահատվածում կատարված, սակայն հետագայում բացահայտված հանցագործություն, որի դեպքում քրեաիրավական ներգործության միջոցի կիրառումն անթույլատրելի է, քանի որ հակասում է դատվածության մարման և պատիժն ի կատար ածելու վաղեմության օրենսդրական սկզբունքներին:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին նաև այնքանով, որքանով այն չի նախատեսում նշանակված փորձաշրջանը վերացնելու և դրա արդյունքում պատիժ նշանակելու հստակ և ժամանակային ընթացակարգ` հակասելով նաև դատվածության մարման, պատիժը նշանակելու վաղեմության ժամկետների և ուժի մեջ մտած դատավճիռը վերանայելու օրենսդրական պայմաններին, հետևաբար, նաև չի նախատեսում մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների ապահովման և պաշտպանության անհրաժեշտությունը, դրանց սահմանափակումների թույլատրելիությունը:

2. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ` դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

3. Դիմողը միջնորդություն է ներկայացրել պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 և 31-րդ հոդվածներով, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Գագիկ Սարգսյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Բավարարել Գագիկ Սարգսյանի` պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ միջնորդությունը:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

25 ապրիլի 2017 թվականի

ՍԴԴԿՈ/2-8

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 ապրիլի, 2017 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-8
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել