««ԷՐԻԿՍՍՈՆ ԱԲ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՍ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-192)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 նոյեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 192 | ««ԷՐԻԿՍՍՈՆ ԱԲ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՍ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱ
Ամբողջ Տեքստ
««ԷՐԻԿՍՍՈՆ ԱԲ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՍ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑ-ՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԵՐՆ ՈՒ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 7-ՐԴ ԵՎ 13-ՐԴ ԿԵՏԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով Էրիկսսոն ԱԲ» հայաստանյան մասնաճյուղ ԱՍ-ի դիմումի հիման վրա «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ և 13-րդ կետերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2022 թվականի սեպտեմբերի 28-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Էրիկսսոն ԱԲ» հայաստանյան մասնաճյուղ ԱՍ-ի (այսուհետ դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ, 13-րդ կետերը ճանաչել Սահմանադրության 59-րդ, 60-րդ և 39-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Ըստ դիմողի գործատուն և աշխատողը պետք է հնարավորություն ունենան փոխադարձ կամաարտահայտությամբ որոշելու, թե նրանք ապագայում ի՞նչ ճանապարհով են ցանկանում կարգավորել գործուղման վերաբերյալ պոտենցիալ իրավահարաբերությունները: Իմպերատիվ նորմի սահմանումը, որը բոլոր հնարավոր դեպքերում նախատեսում է նվազագույն օրապահիկի տրամադրում, դուրս է գալիս անհրաժեշտության շրջանակներից: Ըստ դիմողի համարժեքության շրջանակներում պետք է, նախևառաջ, հասկանալ օրենսդրի լիազորությամբ գործող Կառավարության կողմից ընդունված որոշման հիմքում դրված չափանիշները օրապահիկի գումարը սահմանելիս: Սակայն բոլորովին պարզ չէ, թե ի՞նչ չափանիշներով է Կառավարությունն առաջնորդվել ըստ պետությունների օրապահիկի չափերը սահմանելիս: Ենթադրվում է, որ ելնելով օրապահիկի նպատակային նշանակությունից, այն է ապահովել աշխատողի արժանապատիվ կեցությունը գործուղման ժամանակահատվածում, օրապահիկի չափը սահմանելիս պետք է հաշվի առնվի յուրաքանչյուր պետության (քաղաքի) գնային քաղաքականությունը, նվազագույն սպառողական զանգվածը, որը ժամանակին զուգընթաց փոփոխության է ենթարկվում պայմանավորված շուկայական հարաբերություններում տեղի ունեցող փոփոխություններով: Դիմողի կարծիքով սույն գործի շրջանակներում գործող և դիմողի նկատմամբ կիրառված Կառավարության որոշման 1-ին հավելվածի 7-րդ և 13-րդ կետերին համապատասխան 2-րդ հավելվածով սահմանված օրապահիկների չափը փաստացի սահմանվել է կամայականորեն, համընթաց չի եղել այն ժամանակ տարբեր վայրերում առկա գներին, ինչպես նաև դրանց հարաբերակցությանը ՀՀ-ում գործող գներին, որպիսի պայմաններում խախտվել է համաչափության սկզբունքի բաղադրատարր հանդիսացող համարժեքության սկզբունքը: Ըստ դիմողի սույն գործով գործուղված քաղաքացուն բնեղենով հատկացվել է նախաճաշ և ճաշ, որի պարագայում համաչափությունն ու անհրաժեշտությունն ապահովելու համար առնվազն պետք է հնարավորություն ընձեռվեր օրապահիկի չափը ըստ տրված նյութական բարիքի չափի, նվազեցնելու, ինչը, սակայն, բացակայում է: Դիմողի պնդմամբ դա ևս վկայում է ընտրված միջոցի և հետապնդվող նպատակի միջև անհամարժեքության մասին, քանի որ օրապահիկը, որպես կանոն, տրվում է, առաջին հերթին, սննդի կազմակերպման հետ կապված (իր մշտական բնակության վայրից դուրս) հավելյալ ծախսերի համար, իսկ բողոքի համար հիմք հանդիսացած գործում սնունդն օրվա երկու ժամանակահատվածի համար (նախաճաշ, ճաշ) հատկացվել է, որի պարագայում օրապահիկի ֆիքսված չափը կրկին իմաստազրկվում է: Դիմողը գտնում է, որ տնտեսական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից իրենց աշխատողների հետ իրավահարաբերության մեջ մտնելիս դրամական միջոցների նպատակային իրացումը ևս պաշտպանվում է Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքով, իսկ այդ միջոցների նպատակադրված իրացման նկատմամբ կատարվող ցանկացած սահմանափակում միաժամանակ սահմանափակում է Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված իրավական բարիքը: Այս առումով Կառավարության N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ և 13-րդ կետերը նաև միջամտություն են գործում դիմողի սեփականության իրավունքին, քանի որ իմպերատիվ սահմանում են, որ գործուղում ձևակերպելիս գործատուն ո՞րքան գումար է պարտավոր տրամադրել աշխատողին որպես օրապահիկ առանց հնարավորություն ընձեռելու ինքնավար կամաարտահայտությանը համապատասխան կանոնակարգելու համապատասխան իրավահարաբերությունները: Ուստի սահմանափակումն այս դեպքում ևս պետք է համապատասխանի Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված համաչափության սկզբունքին: Դիմողի կարծիքով օրենսդրի լիազորությամբ գործող Կառավարության կողմից սահմանված օրապահիկի նվազագույն չափերի համար հիմք ընդունված չափանիշների վերաբերյալ առկա է անորոշություն նկատի ունենալով հատկապես այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձը 01.12.2014թ.-19.11.2019թ. դրությամբ կազմել է 55.000 ՀՀ դրամ, ինչից առավել հստակ է երևում Կառավարության կողմից սահմանված օրապահիկի չափերի անհամաչափությունը:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը, սահմանելով անհատական դիմումներին ներկայացվող սահմանադրական պահանջները, միաժամանակ նախատեսում է, որ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև գործատու-աշխատող հարաբերությունները մասնավոր հարաբերություններ են, այնուամենայնիվ, դրանք կարգավորվում են Սահմանադրությամբ, ՀՀ աշխատանքային օրենսգրքով և այլ իրավական ակտերով, ուստի պետությունն իրավասու է սահմանելու օրապահիկի նվազագույն և առավելագույն շեմ` հաշվի առնելով աշխատողի առավելագույն շահը: Աշխատողին նվազագույն օրապահիկ չտրամադրելը կարող է դիտարկվել որպես աշխատողի իրավունքների խախտում: Ծառայողական գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի հիմնական աշխատանքի վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարությունն է: Ցանկացած գործուղում ենթադրում է աշխատողի գործուղման հետ կապված ծախսերի պարտադիր փոխհատուցում: Աշխատողի ծախսերի փոխհատուցման տեսակներից մեկը մշտական բնակության վայրից դուրս մնալու հետ կապված աշխատողի ծախսերի փոխհատուցմանն ուղղված օրապահիկի վճարումն է: Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Կառավարության N 2335-Ն որոշմամբ սահմանված իմպերատիվ նորմը կոչված է կարգավորելու աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները: Վերոնշյալ կառուցակարգը բխում է աշխատողների իրավունքներից և կարևորագույն խթան է հանդիսանում այդ հարաբերությունների կարգավորման գործում: Սույն դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս եզրակացնել, որ դիմողը բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող դրույթների և իր իրավունքների խախտման փաստի միջև։ Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմումի շրջանակներում վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող իրավաբանորեն փաստարկված հանգամանքներ և նյութեր, որոնք կհիմնավորեին սահմանադրաիրավական վեճի առկայությունը, դիմողի կողմից չեն ներկայացվել: Ողջ վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով վիճարկվող դրույթների վերաբերյալ ներկայացված հիմնավորումներն ակնհայտ անհիմն են, իսկ այդպիսի դիմումները, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի, ենթակա են մերժման: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Էրիկսսոն ԱԲ» հայաստանյան մասնաճյուղ ԱՍ-ի դիմումի հիման վրա «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ և 13-րդ կետերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
25 նոյեմբերի 2022 թվականի
ՍԴԱՈ-192
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 նոյեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-192
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
