ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 55.2 — Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կառավարումը 1.
Ամփոփում
Հոդված 55.2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կառավարումը 1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կառավարումն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ 2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ 1) սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներքին կարգապահական կանոնները, 2) սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գործավարության (փաստաթղթաշրջանառության) կարգը,
Ամբողջ Տեքստ
Հոդված 55.2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կառավարումը 1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կառավարումն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ 1) սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներքին կարգապահական կանոնները, 2) սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գործավարության (փաստաթղթաշրջանառության) կարգը, 3) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հիման վրա սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգը , 4) սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենք մուտքի անցագրերի տրամադրման կարգը և ձևը, 5) իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կառավարմանն առնչվող սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
