ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 105 — Երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարումը 1.
Ամփոփում
Հոդված 105. Երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարումը 1. Երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարումն իրականացվում է երեխայի լավագույն շահերի առաջնայնությամբ՝ բացառելով երեխայի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական որևէ հարկադրանքի գործադրում կատարողական վարույթի որևէ սուբյեկտի կողմից։ 2. Կատարողական գործողություններն իրականացնելիս հարկադիր կատարողը, ե
Ամբողջ Տեքստ
Հոդված 105. Երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարումը 1. Երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարումն իրականացվում է երեխայի լավագույն շահերի առաջնայնությամբ՝ բացառելով երեխայի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական որևէ հարկադրանքի գործադրում կատարողական վարույթի որևէ սուբյեկտի կողմից։
2. Կատարողական գործողություններն իրականացնելիս հարկադիր կատարողը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնում նրա կարծիքը՝ առանց դուրս գալու կատարման ենթակա ակտի պահանջի սահմաններից։
3. Խնամակալության և հոգաբարձության մարմինները հարկադիր կատարողի (Ծառայության) միջնորդագրի հիման վրա մասնակցում են՝ 1) երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու (երեխայի բնակության վայրը որոշելու) հետ կապված կատարողական գործողությունների իրականացմանը. 2) երեխայի տեսակցության կազմակերպմանն առնչվող կատարողական գործողությունների իրականացմանը` անհրաժեշտություն առաջանալու դեպքում։
4. Սույն հոդվածով նախատեսված պահանջների հարկադիր կատարման ընթացակարգը սահմանվում է արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
