Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 478 — Հեռակա վարույթում մեղադրյալի իրավունքները և երաշխիքները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 478AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 478 — Հեռակա վարույթում մեղադրյալի իրավունքները և երաշխիքները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 478. Հեռակա վարույթում մեղադրյալի իրավունքները և երաշխիքները 1. Հեռակա վարույթն սկսելու պահից պաշտպանի մասնակցությունը պարտադիր է։ 2. Եթե մեղադրյալը չունի վարույթին ներգրավված պաշտպան, ապա հեռակա վարույթ սկսելուց հետո՝ եռօրյա ժամկետում, քննիչը խուսափող մեղադրյալին, իսկ դրա օբյեկտիվ անհնարինության դեպքում նրա մերձավոր ազգականներից որևէ մեկին ուղարկում է տվյալ մեղադրյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշման պատճենը և տրամադրու

Ամբողջ Տեքստ

Հոդված 478. Հեռակա վարույթում մեղադրյալի իրավունքները և երաշխիքները 1. Հեռակա վարույթն սկսելու պահից պաշտպանի մասնակցությունը պարտադիր է։

2. Եթե մեղադրյալը չունի վարույթին ներգրավված պաշտպան, ապա հեռակա վարույթ սկսելուց հետո՝ եռօրյա ժամկետում, քննիչը խուսափող մեղադրյալին, իսկ դրա օբյեկտիվ անհնարինության դեպքում նրա մերձավոր ազգականներից որևէ մեկին ուղարկում է տվյալ մեղադրյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշման պատճենը և տրամադրում տասնօրյա ժամկետ պաշտպան հրավիրելու համար, ինչպես նաև գրավոր պարզաբանում է հեռակա վարույթ իրականացնելու և այդ ժամկետում պաշտպան չհրավիրելու հետևանքները: Այդ ժամկետում պաշտպան չհրավիրվելու դեպքում քննիչը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից պահանջում է նշանակել պաշտպան։

3. Հեռակա վարույթում մեղադրյալի բոլոր իրավունքներն իրականացվում են պաշտպանի միջոցով, բացառությամբ մեղադրյալի անձից անբաժանելի իրավունքների։ Մեղադրյալի անձից անբաժանելի իրավունքները չեն իրականացվում։

4. Պաշտպանը կարող է ընդունել մեղադրյալի առնչությունը ենթադրյալ հանցանքին կամ մեղավորությունը դրա կատարման մեջ միայն այն դեպքում, երբ մեղադրյալն այդ մասին գրավոր, հստակ և պատշաճ ձևով տեղեկացրել է վարույթն իրականացնող մարմնին։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել