ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 820 — Պահատվության պայմանները փոփոխելը 1.
Ամփոփում
Հոդված 820. Պահատվության պայմանները փոփոխելը 1. Գույքի պահատվության պայմանագրով նախատեսված պահատվության պայմանները փոփոխելու անհրաժեշտության դեպքում, պահառուն պարտավոր է այդ մասին անհապաղ ծանուցել պահատուին և սպասել վերջինիս պատասխանին: Եթե պահատվության պայմանները փոփոխելն անհրաժեշտ է գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի վտանգը վերացնելու համար, պահառուն իրավունք ունի, առանց պահատուի պատասխանին սպասելու, փոփոխել պահատվության եղանակը, տեղը և այլ
Ամբողջ Տեքստ
Հոդված 820. Պահատվության պայմանները փոփոխելը 1. Գույքի պահատվության պայմանագրով նախատեսված պահատվության պայմանները փոփոխելու անհրաժեշտության դեպքում, պահառուն պարտավոր է այդ մասին անհապաղ ծանուցել պահատուին և սպասել վերջինիս պատասխանին: Եթե պահատվության պայմանները փոփոխելն անհրաժեշտ է գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի վտանգը վերացնելու համար, պահառուն իրավունք ունի, առանց պահատուի պատասխանին սպասելու, փոփոխել պահատվության եղանակը, տեղը և այլ պայմանները:
2. Եթե պահատվության ժամանակ առաջացել է գույքի փչացման իրական վտանգ, կամ գույքն արդեն փչացել է, կամ առաջ են եկել դրա պահպանվածությունն ապահովելու հնարավորությունը բացառող հանգամանքներ, իսկ պահատուի կողմից ժամանակին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելն անհնար է, պահառուն իրավունք ունի պահատվության վայրում գոյություն ունեցող գնով ինքնուրույն վաճառել գույքը կամ դրա մի մասը: Եթե նշված հանգամանքներն առաջ են եկել այնպիսի պատճառների հետևանքով, որոնց համար պահառուն պատասխանատվություն չի կրում, ապա նա վաճառքի հետ կապված իր կատարած ծախսերը գնի հաշվին հատուցելու իրավունք ունի:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
