Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222 — Իրավաբանական անձի մասնակիցների (անդամների)՝ իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու, իրավաբանական անձի կողմից կնքված գործարքն անվավեր ճանաչելու, գործարքի անվավերության հետևան
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222 — Իրավաբանական անձի մասնակիցների (անդամների)՝ իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու, իրավաբանական անձի կողմից կնքված գործարքն անվավեր ճանաչելու, գործարքի անվավերության հետևան

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 222. Իրավաբանական անձի մասնակիցների (անդամների)՝ իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու, իրավաբանական անձի կողմից կնքված գործարքն անվավեր ճանաչելու, գործարքի անվավերության հետևանքները կիրառելու վերաբերյալ պահանջով վարույթի առանձնահատկությունները 1. Այն դեպքերում, երբ իրավաբանական անձի մասնակիցը (անդամը) դիմել է դատարան իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու, իրավաբանական անձի կնքած գործարքն անվավեր ճանաչելու և (կամ) գործարքի

Ամբողջ Տեքստ

Հոդված 222. Իրավաբանական անձի մասնակիցների (անդամների)՝ իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու, իրավաբանական անձի կողմից կնքված գործարքն անվավեր ճանաչելու, գործարքի անվավերության հետևանքները կիրառելու վերաբերյալ պահանջով վարույթի առանձնահատկությունները 1. Այն դեպքերում, երբ իրավաբանական անձի մասնակիցը (անդամը) դիմել է դատարան իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու, իրավաբանական անձի կնքած գործարքն անվավեր ճանաչելու և (կամ) գործարքի անվավերության հետևանքները կիրառելու պահանջով, նա օգտվում է հայցվորի իրավունքներից, կրում է նրա պարտականությունները, ինչպես նաև կարող է պահանջել գործով կայացված վճռի հարկադիր կատարում՝ հօգուտ իրավաբանական անձի։

2. Իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ պահանջը բավարարող վճիռը կայացվում է հօգուտ այն իրավաբանական անձի, որի շահերի պաշտպանության համար ներկայացվել է հայցը։

3. Իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործով դատական ծախսերը հավասար բաժիններով կրում են իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ պահանջ ներկայացրած մասնակիցները (անդամները)։ Կատարված դատական ծախսերի հատուցումն իրականացվում է սույն օրենսգրքի ընդհանուր կանոններով։ (222-րդ հոդվածը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն ) (11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել