ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 68 — Երեխաների ապրուստը հոգալու` ծնողների պարտականությունները 1.
Ամփոփում
Հոդված 68. Երեխաների ապրուստը հոգալու` ծնողների պարտականությունները 1. Ծնողները պարտավոր են հոգալ իրենց երեխաների ապրուստը։ Երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն։ Ծնողները կարող են համաձայնություն կնքել իրենց երեխաների ապրուստը հոգալու մասին (ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն)՝ սույն օրենսգրքի 15-րդ գլխին համապատասխան։ 2. Եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա
Ամբողջ Տեքստ
Հոդված 68. Երեխաների ապրուստը հոգալու` ծնողների պարտականությունները 1. Ծնողները պարտավոր են հոգալ իրենց երեխաների ապրուստը։ Երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն։ Ծնողները կարող են համաձայնություն կնքել իրենց երեխաների ապրուստը հոգալու մասին (ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն)՝ սույն օրենսգրքի 15-րդ գլխին համապատասխան։
2. Եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս ապրուստը հոգալու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից բռնագանձվում են դատական կարգով։
3. Երեխաների ապրուստը հոգալու համար միջոցները (ալիմենտը) վճարվում են անկանխիկ ձևով՝ օրենքով սահմանված կարգով: (68-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
