ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 10 — ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ և ԿԱԶՄԸ 1.
Ամփոփում
Հ ՈԴՎԱԾ 10. Բ ՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ և ԿԱԶՄԸ 1. Բնակավայրերի հողեր են համարվում բնակավայրերի զարգացման, կենսագործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծման, կառուցապատման, բարեկարգման համար նախատեսված հողերը: 2. Բնակավայրերի հողերը, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են` 1) բնակելի կառուցապատման. 2) հասարակական կառուցապատման. 3) խառը կառուցապատման. 4) ընդհանուր օգտագործման հողերի. 5) այլ հողերի: 3. Բնակավայրերի հողերի դասակա
Ամբողջ Տեքստ
Հ ՈԴՎԱԾ 10. Բ ՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ և ԿԱԶՄԸ 1. Բնակավայրերի հողեր են համարվում բնակավայրերի զարգացման, կենսագործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծման, կառուցապատման, բարեկարգման համար նախատեսված հողերը:
2. Բնակավայրերի հողերը, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են` 1) բնակելի կառուցապատման. 2) հասարակական կառուցապատման. 3) խառը կառուցապատման. 4) ընդհանուր օգտագործման հողերի. 5) այլ հողերի:
3. Բնակավայրերի հողերի դասակարգումը, ըստ գործառնական նշանակության, սահմանվում է գլխավոր հատակագծերով և քաղաքաշինական գոտիավորման նախագծերով:
4. Բնակելի կառուցապատման հողեր են համարվում անհատական բնակելի տների, դրանց կից օժանդակ շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերի, այգեգործական, բնակելի նշանակության առանձին շենքերի ու շինությունների կառուցման և սպասարկման համար տրամադրված կամ նախատեսված հողամասերը:
5. Հասարակական կառուցապատման հողեր են համարվում բնակչության սոցիալական սպասարկման, վարչական ու հասարակական կազմակերպությունների և այլ հասարակական նշանակության շենքերի, շինությունների կառուցման և սպասարկման համար տրամադրված կամ նախատեսված հողամասերը:
6. Խառը կառուցապատման հողեր են համարվում բնակելի, հասարակական կառուցապատման, ընդհանուր օգտագործման հողերի այնպիսի համադրությամբ կազմավորված տարածքները, որտեղ դրանցից որևէ մեկը գերակշիռ նշանակություն չունի:
7. Ընդհանուր օգտագործման հողեր են համարվում բնակավայրերի այն հողատարածքները, որոնք զբաղեցված են փողոցներով, հրապարակներով, զբոսայգիներով և հանրության կողմից օգտագործվող այլ տարածքներով:
8. Այլ հողեր են համարվում բնակելի, հասարակական, խառը կառուցապատման և ընդհանուր օգտագործման համար նախատեսված, սակայն դեռևս չկառուցապատված ազատ հողերը: (10-րդ հոդվածը փոփ.
23.06.11 ՀՕ-228-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
