Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 50 — Սահմանադրական դատարանի հանձնարարությունը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 50AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 50 — Սահմանադրական դատարանի հանձնարարությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 50. Սահմանադրական դատարանի հանձնարարությունը 1. Սահմանադրական դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ և 77-րդ հոդվածներով նախատեսված գործերով կարող է անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելը հանձնարարել վարչական դատարանին: 2. Սահմանադրական դատարանի հանձնարարության մեջ շարադրվում է քննվող գործի էությունը, նշվում են պարզաբանման ենթակա հանգամանքները և այն ապացույցները, որոնք պետք է ձեռք բերի վարչական դատարանը: 3

Ամբողջ Տեքստ

Հոդված 50. Սահմանադրական դատարանի հանձնարարությունը 1. Սահմանադրական դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ և 77-րդ հոդվածներով նախատեսված գործերով կարող է անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելը հանձնարարել վարչական դատարանին:

2. Սահմանադրական դատարանի հանձնարարության մեջ շարադրվում է քննվող գործի էությունը, նշվում են պարզաբանման ենթակա հանգամանքները և այն ապացույցները, որոնք պետք է ձեռք բերի վարչական դատարանը:

3. Սահմանադրական դատարանի հանձնարարությունը կատարվում է դրանով սահմանված ժամկետում:

4. Սահմանադրական դատարանի հանձնարարության կատարումը դրանով սահմանված ժամկետում կատարելու անհնարինության դեպքում վարչական դատարանը պարտավոր է ոչ ուշ, քան հանձնարարության կատարման ժամկետը լրանալուց երեք օր առաջ Սահմանադրական դատարանին գրավոր իրազեկել այդ մասին: Սահմանադրական դատարանի կողմից հանձնարարության կատարման ժամկետը չերկարաձգելու կամ հանձնարարությունը մեկ այլ մարմնին չվերահասցեագրելու դեպքում ուժի մեջ է մնում Սահմանադրական դատարանի արդեն իսկ սահմանած ժամկետը:

5. Սահմանադրական դատարանի հանձնարարության հիման վրա ապացույցները ձեռք են բերվում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ապացույցներ ձեռք բերելու համար սահմանված կանոններին համապատասխան:

6. Սահմանադրական դատարանի հանձնարարությունը կատարելու մասին վարչական դատարանը կայացնում է որոշում, որը ձեռք բերված ապացույցների հետ անհապաղ ուղարկում է Սահմանադրական դատարան: (50-րդ հոդվածը փոփ.

17.01.18 ՀՕ-57-Ն ) Գ Լ ՈՒ Խ 9 ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել