ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 20.1 — Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորման մերժումը 1.
Ամփոփում
Հոդված 20.1. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորման մերժումը 1. Կենտրոնական բանկը մերժում է վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորումը, եթե` ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ. բ) ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին. գ) կազմակերպության ընդհանուր կապիտալը փոքր է օրենքով սահմանված նվազագույն չափից. դ) վճարահաշվարկային կազմակերպության գոր
Ամբողջ Տեքստ
Հոդված 20.1. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորման մերժումը 1. Կենտրոնական բանկը մերժում է վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորումը, եթե` ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ. բ) ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին. գ) կազմակերպության ընդհանուր կապիտալը փոքր է օրենքով սահմանված նվազագույն չափից. դ) վճարահաշվարկային կազմակերպության գործունեության վայրը չի համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջներին. ե) վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված որակավորման և մասնագիտական համապատասխանելիության չափանիշներին. ե1) կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցներից կամ իրական շահառուներից թեկուզ մեկն ունի հանցագործության համար դատվածություն, և այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ. ե.2) վճարահաշվարկային կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցներից կամ իրական շահառուներից թեկուզ մեկը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում. ե.3) կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը, դրա հետ փոխկապակցված անձը կամ կազմակերպության իրական շահառուն անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ այդ անձանց՝ որպես կազմակերպության բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի գործողությունները կարող են հանգեցնել այդ կազմակերպության սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման. զ) վճարահաշվարկային կազմակերպությունը չի կարող ապահովել վճարահաշվարկային ծառայությունների մատուցման համապատասխանությունը իր աշխատանքի կանոնակարգով սահմանված կարգին կամ պայմաններին: (20.1-ին հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-131-Ն, 28.06.19 ՀՕ-109-Ն, փոփ.
09.06.22 ՀՕ-199-Ն, փոփ., լրաց.
03.07.25 ՀՕ-274-Ն ) (03.07.25 ՀՕ-274-Ն օրենքն ունի ե զրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
