ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 722 — Աշխատանքի արդյունքի անպատշաճ որակը հայտնաբերելու ժամկետները 1.
Ամփոփում
Հոդված 722. Աշխատանքի արդյունքի անպատշաճ որակը հայտնաբերելու ժամկետները 1. Պատվիրատուն իրավունք ունի աշխատանքի արդյունքի անպատշաճ որակի կապակցությամբ պահանջ ներկայացնել` պայմանով, եթե այն հայտնաբերել է սույն հոդվածով սահմանված ժամկետներում, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ կապալի պայմանագրով: 2. Այն դեպքում, երբ աշխատանքի արդյունքի համար երաշխիքային ժամկետ չի սահմանվել, պատվիրատուն կարող է աշխատանքի արդյունքի թերությունների հետ կապված պահանջն
Ամբողջ Տեքստ
Հոդված 722. Աշխատանքի արդյունքի անպատշաճ որակը հայտնաբերելու ժամկետները 1. Պատվիրատուն իրավունք ունի աշխատանքի արդյունքի անպատշաճ որակի կապակցությամբ պահանջ ներկայացնել` պայմանով, եթե այն հայտնաբերել է սույն հոդվածով սահմանված ժամկետներում, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ կապալի պայմանագրով:
2. Այն դեպքում, երբ աշխատանքի արդյունքի համար երաշխիքային ժամկետ չի սահմանվել, պատվիրատուն կարող է աշխատանքի արդյունքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել` պայմանով, եթե դրանք հայտնաբերված լինեն ողջամիտ ժամկետում, սակայն աշխատանքի արդյունքը հանձնելու օրվանից երկու տարվա սահմաններում, եթե այլ ժամկետ սահմանված չէ օրենքով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով:
3. Պատվիրատուն իրավունք ունի աշխատանքի արդյունքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե դրանք հայտնաբերվել են երաշխիքային ժամկետի ընթացքում:
4. Այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված երաշխիքային ժամկետը երկու տարուց պակաս է, և պատվիրատուն աշխատանքի արդյունքի թերությունները հայտնաբերել է երաշխիքային ժամկետի ավարտից հետո, սակայն սույն հոդվածի 5-րդ կետում սահմանված պահից սկսած երկու տարվա սահմաններում, կապալառուն պատասխանատվություն է կրում, եթե պատվիրատուն ապացուցում է, որ թերություններն առաջացել են մինչև աշխատանքի արդյունքը պատվիրատուին հանձնելը կամ մինչև այդ պահը ծագած այլ պատճառներից:
5. Երաշխիքային ժամկետը (720 հոդվածի 1-ին կետ) սկսվում է այն օրվանից, երբ պատվիրատուն ընդունել է կամ պետք է ընդուներ կատարված աշխատանքի արդյունքը, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով:
6. Կապալի պայմանագրով երաշխիքային ժամկետի հաշվարկման նկատմամբ կիրառվում են, համապատասխանաբար, սույն օրենսգրքի 487 հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով, կողմերի համաձայնությամբ կամ չի բխում կապալի պայմանագրի առանձնահատկություններից:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
