Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 407 — Բժշկական օգնություն և սպասարկում ապօրինի իրականացնելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 407AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 407 — Բժշկական օգնություն և սպասարկում ապօրինի իրականացնելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 407. Բժշկական օգնություն և սպասարկում ապօրինի իրականացնելը 1. Առանց օրենքով նախատեսված հատուկ թույլտվության (լիցենզիա) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը, եթե դա անզգուշությամբ միջին կամ թեթև ծանրության վնաս է պատճառել մարդու առողջությանը՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կա

Ամբողջ Տեքստ

Հոդված 407. Բժշկական օգնություն և սպասարկում ապօրինի իրականացնելը 1. Առանց օրենքով նախատեսված հատուկ թույլտվության (լիցենզիա) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը, եթե դա անզգուշությամբ միջին կամ թեթև ծանրության վնաս է պատճառել մարդու առողջությանը՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Ապացուցողական բժշկության սկզբունքների վրա չհիմնված գործողությամբ կամ համապատասխան բժշկական օգնության և սպասարկման տեսակն իրականացնելու համար մասնագիտական գիտելիքների կամ տեխնոլոգիաների շրջանցմամբ բժշկական գործառույթ իրականացնելը, եթե դա անզգուշությամբ միջին կամ թեթև ծանրության վնաս է պատճառել մարդու առողջությանը՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել