ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 81 — Իրենց անչափահաս կամ անաշխատունակ չափահաս եղբայրների և քույրերի ապրուստը հոգալու` եղբայրների և քույրերի պարտականությունը (վերնագիրը փոփ.
Ամփոփում
Հոդված 81. Իրենց անչափահաս կամ անաշխատունակ չափահաս եղբայրների և քույրերի ապրուստը հոգալու` եղբայրների և քույրերի պարտականությունը (վերնագիրը փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն ) Օգնության կարիք ունեցող անչափահաս եղբայրներն ու քույրերը իրենց ծնողներից ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում բավարար միջոցներ ունեցող իրենց չափահաս աշխատունակ եղբայրներից ու քույրերից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք ունեն։ Նույնպիսի իրավունք տրվում է նաև օգնությա
Ամբողջ Տեքստ
Հոդված 81. Իրենց անչափահաս կամ անաշխատունակ չափահաս եղբայրների և քույրերի ապրուստը հոգալու` եղբայրների և քույրերի պարտականությունը (վերնագիրը փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն ) Օգնության կարիք ունեցող անչափահաս եղբայրներն ու քույրերը իրենց ծնողներից ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում բավարար միջոցներ ունեցող իրենց չափահաս աշխատունակ եղբայրներից ու քույրերից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք ունեն։ Նույնպիսի իրավունք տրվում է նաև օգնության կարիք ունեցող չափահաս անաշխատունակ եղբայրներին ու քույրերին, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից, ամուսնուց (նախկին ամուսնուց) կամ ծնողներից։ (81-րդ հոդվածը փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
