ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 337 — Հրազենի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքերի պահպանության պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը 1.
Ամփոփում
Հոդված 337. Հրազենի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքերի պահպանության պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը 1. Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութի կամ պայթեցման սարքի պահպանության պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե հանցավորի դրսևորած անզգուշության հետևանքով տեղի է ունեցել այդ առարկայի հափշտակում, ոչնչացում, վնասում կամ առաջացել է մարդու մահ կամ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս
Ամբողջ Տեքստ
Հոդված 337. Հրազենի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքերի պահպանության պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը 1. Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութի կամ պայթեցման սարքի պահպանության պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե հանցավորի դրսևորած անզգուշության հետևանքով տեղի է ունեցել այդ առարկայի հափշտակում, ոչնչացում, վնասում կամ առաջացել է մարդու մահ կամ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք` պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենք կամ զանգվածային ոչնչացման զենք ստեղծելիս օգտագործվող կամ դրան օժանդակ որևէ նյութի կամ սարքի պահպանության պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե հանցավորի դրսևորած անզգուշության հետևանքով տեղի է ունեցել այդ առարկայի հափշտակում, ոչնչացում, վնասում կամ առաջացել է մարդու մահ կամ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
