Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐՏՅՈՄ ԵՎ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ-Ի, «ՍՊԻՏԱԿԻ ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ-Ի, «ՏԻԳՐԱՆ Վ» ՍՊԸ-Ի, ԱՐՏՅՈՄ ՄԱԿԱՐՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ՄԵԼՈՅԱՆԻ, ՍՅՈՒԶԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐՏՅՈՄ ԵՎ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ-Ի, «ՍՊԻՏԱԿԻ ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ-Ի, «ՏԻԳՐԱՆ Վ» ՍՊԸ-Ի, ԱՐՏՅՈՄ ՄԱԿԱՐՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ՄԵԼՈՅԱՆԻ, ՍՅՈՒԶԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4531 օգոստոսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-45)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 31 օգոստոսի 2022թ. ՍԴԴԿՈ - 45 | «ԱՐՏՅՈՄ ԵՎ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ-Ի, «ՍՊԻՏԱԿԻ ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ-Ի, «ՏԻԳՐԱՆ Վ» ՍՊԸ-Ի, ԱՐՏՅՈՄ ՄԱԿԱՐՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ՄԵԼՈՅԱՆԻ, ՍՅՈՒԶԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

Քաղ. Երևան 31 օգոստոսի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ա. Վաղարշյանի

Անդամակցությամբ Ե. Խունդկարյանի

Վ. Գրիգորյանի

«ԱՐՏՅՈՄ ԵՎ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ-Ի, «ՍՊԻՏԱԿԻ ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ-Ի, «ՏԻԳՐԱՆ Վ» ՍՊԸ-Ի, ԱՐՏՅՈՄ ՄԱԿԱՐՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ՄԵԼՈՅԱՆԻ, ՍՅՈՒԶԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի օգոստոսի 9-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «ԱՐՏՅՈՄ ԵՎ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ-ի, «ՍՊԻՏԱԿԻ ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ-ի, «ՏԻԳՐԱՆ Վ» ՍՊԸ-ի, Արտյոմ Մակարյանի, Լուսինե Մելոյանի, Սյուզաննա Գրիգորյանի անհատական դիմումը, որով դիմողները վիճարկում են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թ. դեկտեմբերի 25-ի օրենքի, ներառյալ դրա 3-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետի, 17.1-ին հոդվածի 1-ին մասի և 20-րդ հոդվածի 4-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածին, 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանությունը:

2. 2022 թվականի օգոստոսի 15-ին Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի գրությամբ դիմողը տեղեկացվել է, որ դիմումում չի պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջը, մասնավորապես առկա չէ «ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի այն վերջնական դատական ակտը, որով դիմողի նկատմամբ կիրառվել է նրա կողմից վիճարկվող օրենքի դրույթը»։

3. Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը 2022 թվականի օգոստոսի 23-ի գրությամբ դիմողին տեղեկացրել է, որ 2022 թվականի օգոստոսի 19-ին վերստին ներկայացված դիմումում կրկին չի պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջը, և հղում կատարելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասին հայտնել է, որ վերադարձվում են 2022 թվականի օգոստոսի 9-ի և 2022 թվականի օգոստոսի 19-ի դիմումները: Դիմումատուն միաժամանակ տեղեկացվել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն դիմումը վերադարձնելը կարող է եռօրյա ժամկետում բողոքարկվել Սահմանադրական դատարան:

4. 2022 թվականի օգոստոսի 30-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել դիմողներ «ԱՐՏՅՈՄ ԵՎ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ-ի, «ՍՊԻՏԱԿԻ ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ-ի, «ՏԻԳՐԱՆ Վ» ՍՊԸ-ի, Արտյոմ Մակարյանի, Լուսինե Մելոյանի, Սյուզաննա Գրիգորյանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի անհատական դիմումները վերադարձնելու դեմ բողոքը:

5. Ուսումնասիրելով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումները, վերջիններիս կից փաստաթղթերը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի գրությունները Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ ներկայացված սույն դիմումին կից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով «դատարանի վերջնական դատական ակտի» առկայության հարցն ուղղակիորեն փոխկապակցված է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով «դատական պաշտպանության բոլոր միջոցների» սպառման անհատական դիմումի ընդունելիության պահանջի բավարարման հարցին, որի վերաբերյալ որոշման կայացման իրավասությունը վերապահված է Սահմանադրական դատարանին: Հետևաբար ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասը Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ԱՐՏՅՈՄ ԵՎ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ-ի, «ՍՊԻՏԱԿԻ ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ-ի, «ՏԻԳՐԱՆ Վ» ՍՊԸ-ի, Արտյոմ Մակարյանի, Լուսինե Մելոյանի, Սյուզաննա Գրիգորյանի բողոքը բավարարել և դիմումը մուտքագրել Սահմանադրական դատարան նախնական ուսումնասիրության համար։ Նախագահող Ա. Վաղարշյան

Անդամներ Ե. Խունդկարյան

Վ. Գրիգորյան

31 օգոստոսի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-45

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 օգոստոսի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-45
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել