Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-414-Ն25 սեպտեմբերի, 2002 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2002 թվականի սեպտեմբերի 25-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 140-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 140. Հեղինակային և հարակից իրավունքները խախտելը Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ հեղինակությունը յուրացնելը, որը սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող վնաս է պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։ Նույն արարքները, որոնք սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող վնաս են պատճառել՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մինչև երեք տարի ժամկետով:»։ Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 140 1 -րդ և 140 2 -րդ հոդվածներով. « Հոդված 140 1 . Արտոնագրային իրավունքը խախտելը Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի ապօրինի օգտագործումը կամ մինչև դրանց նկատմամբ իրավունքների պաշտոնական ճանաչումը դրանց էության վերաբերյալ առանց հայտատուի համաձայնության տեղեկությունների տարածումը, հեղինակության յուրացումը կամ համահեղինակության հարկադրումը, որը վնաս է պատճառել տուժողի իրավունքներին և օրինական շահերին՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով։ Նույն արարքները, որոնք սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող վնաս են պատճառել՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մինչև երեք տարի ժամկետով։ Հոդված 140 2 . Ապրանքային նշանը (սպասարկման նշանը), ֆիրմային անվանումը կամ ապրանքի ծագման տեղանունն ապօրինի օգտագործելը Ապրանքային նշանի (սպասարկման նշանի), ֆիրմային անվանման կամ ապրանքի ծագման տեղանվան ապօրինի օգտագործումը, որը վնաս է պատճառել տուժողի իրավունքներին և օրինական շահերին՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։ Նույն արարքները, որոնք սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող վնաս են պատճառել՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով։»։ Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2002 թ. հոկտեմբերի 21 Երևան ՀՕ-414-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-414-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.11.2002-01.08.2003) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2002.10.30/46(221) Հոդ.1057 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 25.09.2002 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 21.10.2002 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.11.2002 Ուժը կորցրել է 01.08.2003 Հիմնական ակտ 25.09.2002, ՀՕ-414-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.03.1961, 07.03.1961, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 սեպտեմբերի, 2002 թ.
Գործի #:
ՀՕ-414-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել