ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 130 — Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը 1.
Ամփոփում
Հոդված 130. Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը 1. Վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև սույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` 1) դատավարության մասնակիցները. 2) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։ 1.1. Նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատ
Ամբողջ Տեքստ
Հոդված 130. Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը 1. Վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև սույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` 1) դատավարության մասնակիցները. 2) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։ 1.1. Նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը չգերազանցող հանրային իրավական դրամական պահանջով վիճարկման հայցի հիման վրա կայացված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունի ֆիզիկական կամ իրավաբանական անձը։ Սույն մասով սահմանված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունի նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են երրորդ անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։ (130-րդ հոդվածը լրաց. 04.03.26 ՀՕ-92-Ն ) (հոդվածը 04.03.26 ՀՕ-92-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո, բացառությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության և Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը չգերազանցող հանրային իրավական դրամական պահանջով վիճարկման հայցի հիման վրա կայացված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, որոնց մասով օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` համաձայն 04.03.26 ՀՕ-92-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի) ( 04.03.26 ՀՕ-92-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
