Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-154-Ն7 հուլիսի, 2006 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2006 թվականի հուլիսի 7-ին «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 հունիսի 1998 թվականի, ՀՕ-230, այսուհետ` օրենք) 30-րդ հոդվածում` 1) ուժը կորցրած ճանաչել երկրորդ մասը. 2) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով արդարադատության նախարարը, վճռաբեկ դատարանի նախագահը կամ արդարադատության խորհրդի դատավոր անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը սույն օրենքով նախատեսված իրենց լիազորությունների սահմաններում արդարադատության խորհուրդ են դիմում միայն դատարանների նախագահների խորհրդի եզրակացությունն ստանալուց հետո: Նշված եզրակացությունը ներկայացվում է արդարադատության խորհուրդ:»: Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 31-րդ հոդվածի երկրորդ մասը: Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-րդ հոդվածով. « Հոդված 31.1. Դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդություն ներկայացնող և կարգապահական վարույթ հարուցող անձինք Առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարանների դատավորի և դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ են դիմում, ինչպես նաև նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեն արդարադատության նախարարը, արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը: Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ են դիմում, ինչպես նաև նրանց նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցում վճռաբեկ դատարանի նախագահը և արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը: Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ է դիմում, ինչպես նաև կարգապահական վարույթ է հարուցում արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը: Արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի դիմումի հիման վրա: Դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին հարցով արդարադատության խորհրդին է դիմում գլխավոր դատախազը:»: Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի երրորդ մասը «նախարարը» բառից հետո լրացնել «, արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը կամ վճռաբեկ դատարանի նախագահը» բառերով: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. հուլիսի 12 Երևան ՀՕ-154-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-154-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (05.08.2006-18.05.2007) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.07.26/40(495) Հոդ.865 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.07.2006 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.07.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 05.08.2006 Ուժը կորցրել է 18.05.2007 Հիմնական ակտ 07.07.2006, ՀՕ-154-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 17.06.1998, ՀՕ-230 17.06.1998, ՀՕ-230 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 հուլիսի, 2006 թ.
Գործի #:
ՀՕ-154-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել