Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-31-Ն11 փետրվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2026 թվականի փետրվարի 11-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերaի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 152.4-րդ հոդվածով. «Հոդված 152.4. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության ձեռքբերողի կողմից սեփականության օտարման նպատակի իրագործման ժամկետները խախտելը 1. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օրենքով սահմանված կարգով օտարվող սեփականության ձեռքբերողի (եթե ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը չէ) կողմից սեփականության օտարման նպատակի իրագործումը «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված ժամկետում չսկսելը` առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր գույքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկից հինգհազարապատիկի չափով։

2. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օրենքով սահմանված կարգով օտարվող սեփականության ձեռքբերողի (եթե ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը չէ) կողմից սեփականության օտարման նպատակի իրագործումը գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում չավարտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր գույքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկից հինգհազարապատիկի չափով։

3. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օրենքով սահմանված կարգով օտարվող սեփականության ձեռքբերողի (եթե ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը չէ) կողմից հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը և դրանից բխող բոլոր իրավական փաստաթղթերն օրենքի ուժով ուժը կորցրած համարվելու հիմք համարվող՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված արարք կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր գույքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկից հինգհազարապատիկի չափով։»: Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.28-րդ հոդվածով. «Հոդված 244.28. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության ձեռքբերողի կողմից օտարման նպատակի իրագործման ժամկետների խախտման վերաբերյալ գործեր քննող և վարչական տույժ կիրառող մարմինները 1. Սույն օրենսգրքի 152.4-րդ հոդվածով սահմանված վարչական գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով ձեռքբերողի հետ պայմանագիր կնքած` համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմինը, իսկ եթե պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը պատվիրակվել է Երևանի քաղաքապետին, ապա Երևանի քաղաքապետը:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. փետրվարի 16 Երևան ՀՕ-31-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-31-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (17.02.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.02.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.02.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 17.02.2026 Հիմնական ակտ 11.02.2026, ՀՕ-31-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 փետրվարի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-31-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել