ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 851 — Պահատվությունը կազմակերպությունների հանդերձարաններում 1.
Ամփոփում
Հոդված 851. Պահատվությունը կազմակերպությունների հանդերձարաններում 1. Կազմակերպությունների հանդերձարաններում պահատվությունն անհատույց է, եթե պահատվության համար վարձատրություն սահմանված չէ կամ դա այլ ակնհայտ եղանակով պայմանավորված չէ գույքն ի պահ հանձնելիս: 2. Հանդերձարան հանձնված գույքի պահառուն, անկախ պահատվությունը հատուցվող, թե անհատույց լինելուց, պարտավոր է գույքի պահատվության համար ձեռնարկել սույն օրենսգրքի 818 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախ
Ամբողջ Տեքստ
Հոդված 851. Պահատվությունը կազմակերպությունների հանդերձարաններում 1. Կազմակերպությունների հանդերձարաններում պահատվությունն անհատույց է, եթե պահատվության համար վարձատրություն սահմանված չէ կամ դա այլ ակնհայտ եղանակով պայմանավորված չէ գույքն ի պահ հանձնելիս:
2. Հանդերձարան հանձնված գույքի պահառուն, անկախ պահատվությունը հատուցվող, թե անհատույց լինելուց, պարտավոր է գույքի պահատվության համար ձեռնարկել սույն օրենսգրքի 818 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված բոլոր միջոցները:
3. Սույն հոդվածի կանոնները կիրառվում են նաև պահատվության նպատակով կազմակերպություններում և տրանսպորտային միջոցներում հատկացված տեղերում քաղաքացիների կողմից թողնված, սակայն, ի պահ չհանձնված վերնահագուստի, գլխարկների և այլ նմանատիպ գույքի պահատվության նկատմամբ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
