ԱՐԹՈՒՐ ԴԱՇՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-26)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 մայիսի 2019թ. ՍԴԴԿՈ - 26 | ԱՐԹՈՒՐ ԴԱՇՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 29 մայիսի 2019 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի
Հ. Նազարյանի
Քննության առնելով Արթուր Դաշյանի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արթուր Դաշյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2019 թվականի մայիսի 13-ին)` խնդրելով. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3 հոդվածի 2-րդ մասը, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 66-րդ և 67-րդ հոդվածներին հակասող»:
2. Դիմողը գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու դեպքում Վճռաբեկ դատարանը պետք է պատճառաբանված հիմնավորի բողոքում վկայակոչված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը: Իրավակիրառ պրակտիկայում, սակայն, Վճռաբեկ դատարանը` որպես բողոքում վկայակոչված յուրաքանչյուր հիմքի բացակայության պատճառաբանված հիմնավորում, սահմանափակվում է միայն բողոքում նշված նյութական կամ դատավարական նորմերի հոդվածների վկայակոչմամբ:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով քննության առարկա անհատական դիմումի ու կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջինով չեն ներկայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ բավարար այնպիսի հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է իր Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի կամ ազատության խախտման: Որպես հիմնավորում դիմողն առավելապես արտահայտում է մոտեցում, որ Վճռաբեկ դատարանը, ըստ էության, չի կատարում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, չի հիմնավորում վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` հիշյալ օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։ Այսինքն դիմողը, ձևականորեն վիճարկելով իրավադրույթի սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Նման դիմումների քննության ընդունումը ենթակա է մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արթուր Դաշյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
29 մայիսի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-26
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 մայիսի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-26
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
