Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան16 հոկտեմբերի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 16 հոկտեմբերի 2009թ. ՍԴԴԿՈ - | ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երևան

16 հոկտեմբերի 2009թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը

Նախագահությամբ՝ Հ. Դանիելյանի

Անդամակցությամբ` Ֆ. Թոխյանի

Մ. Թոփուզյանի

Քննության առնելով ՀՀ քաղաքացի Սամվել Մուրադյանի դիմումի ընդունելիության

հարցը

ՊԱՐԶԵՑ

Քաղ. Սամվել Մուրադյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ գլխի, 28 հոդվածի 3-րդ մասի, 235 հոդվածի 1-ին մասի, 240 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2411 հոդվածի, 2411 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 241 հոդվածի 8-րդ մասի, 231, 234 և 240-2412 հոդվածների սահմանադրականությունը։

2-րդ դատական կազմը գտավ, որ դիմումի ընդունումը ենթակա է մերժման հետևյալ

նկատառումներով.

1. Դիմողը բաց է թողել սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված 6-

ամսյա ժամկետը:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածում նշված գործերով դիմումները կարող են սահմանադրական դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր հանդեպ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելու պահից ոչ ուշ, քան վեց ամիս

հետո»:

ՀՀ քաղ. դատ. օր-ը սահմանում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը ուժի մեջ է

մտնում դատական նիստերի դահլիճում այն հրապարակելու պահից /հդվ. 241.2/: Այսինքն,

«իր հանդեպ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելու»

պահը, տվյալ դեպքում, վճռաբեկ դատարանի որոշման հրապարակման պահն է։ Սույն գործով վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվել է 13.03.2009թ., ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի կողմից դիմող կողմին է առաքվել 23.03.2009թ.։ Դիմողի պնդմամբ ինքը այն

ստացել է 26.03.2009թ., սակայն դիմողը ՀՀ սահմանադրական դատարան դրա վերաբերյալ

որևէ ապացույց չի ներկայացրել։ Արդյունքում դիմողը դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է ուղարկել 28.09.2009թ.` չպահպանելով Օրենքով նախատեսված 6-ամսյա ժամկետը:

2. Օրենսգրքի 4-րդ գլխի, 28 հոդվածի 3-րդ մասի, 235 հոդվածի 1-ին մասի, 231 հոդվածի դրույթները չեն կիրառվել դիմողի նկատկամբ,

3. Օրենսգրքի 241 1 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 241 հոդվածի 8-րդ մասի, 240-

2412 հոդվածների դրույթների առնչությամբ բարձրացված է համապատասխան դատական

ակտերի օրինականության և իրավաչափության, այլ ոչ թե սահմանադրականության խնդիր։

Սահմանադրական դատարանն իր պրակտիկայում /ՍԴՈ-668/ համանման իրավիճակի համար արդեն իսկ նշել է, որ «... Դիմողը նորմի հակասահմանադրականության որեւէ փաստարկ չի ներկայացնում, այլ առաջ է քաշում այդ նորմի կիրառման պարագայում դատարանների վճիռների հիմնավորվածության խնդիրը, որի գնահատումը սահմանադրական դատարանի իրավասության մեջ չի մտնում։ Ընդհանուր իրավասության դատարանների

իրավասության ենթակա քաղաքացիաիրավական վեճերը լուծելու հարցը չի կարող

դառնալ սահմանադրական արդարադատության առարկա, որի միջոցները տվյալ

համատեքստում չեն կարող համարժեք լինել դիմողի շահերի պաշտպանության համար»:

4. Ինչ վերաբերում է Օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին՝ ապա այս

դրույթի վերաբերյալ առկա է 2009 թվականի սեպտեմբերի 22-ի ՍԴՈ-832 որոշումը, որով

ՀՀ սահմանադրական դատարանն այս դրույթը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող:

Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի 32 հոդվածի 1-ին, 2-

րդ և 3-րդ մասերով, 69 հոդվածի 5 և 7 կետերով, Սահմանադրական դատարանի 2-րդ

կազմը

ՈՐՈՇԵՑ

Քաղ. Սամվել Մուրադյանի դիմումը` ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ գլխի, 28 հոդվածի 3-րդ մասի, 235 հոդվածի 1-ին մասի, 240 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2411 հոդվածի, 2411 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 241 հոդվածի 8-րդ մասի,

231, 234 և 240-2412 հոդվածների սահմանադրականությունը վիճարկելու մասին, մերժել`

տրամադրելով նրան ՍԴՈ-832 որոշումը։

Նախագահող՝

Անդամներ՝

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ՐՈՒԹՅՈՒՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 հոկտեմբերի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել