Պետրոսյան — ՇԴ/0105/01/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2013 թվականի հունվարի 2Լին Շիրակի մարզի քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՇ նախկին քրեական օրենսգիրք 327րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 18102813 քրեական գործը: 203 թվականի հունվարի 25ին Անդրանիկ Հովակիմի Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՇ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի Լին մասով ն նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դա
Ամբողջ Տեքստ
ՇԴ/0105/01/23
177 ՀԵՆ 3
ԹԸ |
ՊՈպՔ ԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Շիրակի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Մ. Անդրեասյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Կ.Շովհաննիսյան
դատավորներ՝ Գ.Հովհաննիսյան
Լ.Ալավերդյան
12 օգոստոսի 2025 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ ՀՇ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Մ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Անդրանիկ Հովակիմի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 20ի որոշման դեմ վերջինիս ն պաշտպան Մ.Պողոսյանի վճռաբեկ բողոքները,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2013 թվականի հունվարի 2Լին Շիրակի մարզի քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք 327րդ հոդվածի Լին մասով նախատեսված
հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 18102813 քրեական գործը:
203 թվականի հունվարի 25ին Անդրանիկ Հովակիմի Պետրոսյանը
ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի Լին մասով ն նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 203 թվականի հունվարի 25-ի որոշմամբ Ա.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
2013 թվականի փետրվարի 11-ին քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մինչն մեղադրյալ Անդրանիկ Պետրոսյանի հայտնաբերումը:
2022 թվականի հունիսի 1-ին մեղադրյալ Ա. Պետրոսյանը հայտնաբերվել ն նույն օրը քրեական գործի վարույթը վերսկսվել է:
2023 թվականի փետրվարի 22-ին Ա.Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193»րդ հոդվածի 3րդ մասի հիմքով՝ չսահմանափակելով նախաքննության ընթացքում վարույթային այլ գործողությունների կատարումը:
2023 թվականի ապրիլի 17-ին Ա.Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդման կասեցված ժամկետը վերսկսվել է` կասեցնելու հիմքը վերանալու պատճառաբանությամբ:
2023 թվականի հունիսի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի փետրվարի 20-ի
դատավճռով Անդրանիկ Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1ին մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
3
2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Ա. Պետրոսյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով: Փորձաշրջանի ընթացքում Ա.Պետրոսյանի վարքի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության վրա՝ սահմանելով ապարտականություններ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը ն բնակության վայրը փոխելու դեպքում պրոբացիայի պետական ծառայությանը սեղմ ժամկետում հայտնել նոր բնակության վայրի հասցեն:
Ա.Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` բացակայելու արգելքը, թողնվել է անփոփոխ՝ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
3. Շիրակի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Մ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ այն բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 20-ի դատավճիռը պատժի մասով փոփոխել. Ա.Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը՝ վերացվել է:
ՀԸ գործող քրեական օրենսգրքի 79րդ հոդվածի կանոններով,
Ա. Պետրոսյանի նկատմամբ նշանակված 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը հաշվակցվել է նրա անազատության մեջ գտնվելու 3 օրը ն վերջնական պատիժ նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով Ա. Պետրոսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
Դատավճիոը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Անդրանիկ Պետրոսյանը ն պաշտպան Մ. Պողոսյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 31-ի որոշմամբ ընդունվել են վարույւթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
4
Վճոաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբեր Մ. Պողոսյանը, վկայակոչելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ ն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 461-րդ, ինչպես նան «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածները, փաստարկել է, որ ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածն իր մեջ պարունակում է նան խրախուսական նորմ՝ հնարավորություն տալով տվյալ սուբյեկտին անցնել զինվորական ծառայությունը կամ վճարել համապատասխան գումար, այդ կերպ ազատվելով քրեական պատասխանատվությունից, իսկ Անդրանիկ Պետրոսյանը համապատասխանում է «Զինվորական ծառայութան ն զինծառայողի
կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1.2 կետի պահանջներին, ուստի ՀՀ գործող քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի խրախուսական նորմը կիրառելի է վերջինիս նկատմամբ, քանի որ հիշյալ կարգավորումներում առկա խրախուսական նորմերն անձի վիճակը բարելավող են:
Մասնավորապես, բողոքի հեղինակն ընդգծել է, որ Ա.Պետրոսյանը 2024 թվականի հոկտեմբերի 7ին դիմում է հասցեագրել ՀՀ ապաշտպանության նախարարության զորակոչային ն զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարին` խնդրելով սահմանված կարգով անցնել պարտադիր զինվորական ծառայության ն զորակոչվել ՀՀ զինված ուժեր:
Բողոք բերած անձը փաստարկել է, որ «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1.2 կետի իմաստով, Ա. Պետրոսյանը համարվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացի, նրա 27 տարին լրացել է, սակայն 37 տարին՝ դեռնս ոչ, վերջինս իր ցանկությամբ ն կամքով է դիմել՝ անցնելու պարդադիր զինվորական ծառայության՝ 24 ամիս ժամկետով ն նրա նկատմամբ առկա է քրեական հետապնդում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, հետնաբար՝ առկա է մեղադրյալ Ա.Պետրոսյանի քրեական պատասխանատվությունից ազատելու իրավաչափ հիմք:
5
Շիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 20-ի որոշումը՝ դադարեցնելով Անդրանիկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը ն կարճելով քրեական վարույթը:
6.Շամանման փաստարկներով՝ նույնաբովանդակ վճռաբեկ բողոք է ներկայացրել նան մեղադրյալ Ա.Պետրոսյանը՝ խնդրելով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 20-ի որոշումը՝ դադարեցնելով իր նկատմամբ քրեական հետապնդումը ն կարճելով քրեական վարույթը:
Վճոաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Անդրանիկ Պետրոսյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի Լին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(..) նա Գյումիու զինվորական կոմիսարիատում հաշվառվել է որպես զինակոչիկ ն հասնելով զորակոչային տարիքի առանց զինվորական ծառայությունից ազատվելու ՀՀ օրենադրությամբ սահմանված հիմքերի 2012 թվականի աշնանային զորակոչին Գյումրու զինվորական կոմիսարիապ չի ներկայացել ն խուսափել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից (: ..)»/:
8. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի փետրվարի 20-ի դատավճռով արձանագրել է հետնյալը. «(- .-)/Այպացուցված է մեղադրյալ Անդրանիկ Հովակիմի Պետրոսյանին վերագրվող արարքը, դրա քրեական հակաիրավականությունը, մեղադրյալի կողմից իրեն մեղսագրվող արարքի կատարում, ինչպես նան ապացուցված է վերջինիս մեղավորությունը, որպիսի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշումներով արտահայտված իրավական
դիրքորոշումների լույսի ներքո հաշվի առնելով գործի հանգամանքները ն պատասխանաւպտվություն Օ ու պատիժը վմեղմացնով, անձ, բնութագրող հանգամանքները, արգելանքի փակ եղած ժամանակահատվածը, կավնարած հանցանքի համար մեղադրյալի նկատմամբ անհրաժեշվ է նշանակել պատիժ ազատազրկում՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, ինչը, Դատարանի գնահատմամի, բավարար է պատժի նպատակների իրացվելիությունն ապահովելու համար. (...) ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 23:
6
(-) Դատարանը գտնում է, որ հանցավորի անձր բնութագրող ն պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին վկայող օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալները բավարար են՝ համոզված լինելու համար, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժը կրելու»:
9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «զ..) Առաջին ատյունի դատարանը սխալ եզրահանգում է կատարել առ այն, որ մեղադրյալ Անդրանիկ Պետրոսյանի ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու: Այլ կնրպ ասած՝ Առաջին ատյանի դատարանն այդ մասով ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, այն 1՝ մեղադրյալ Անդրանիկ Պետրոսյանի մասով կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 84- րդ հողվածը, որը ենթակա չէր կիրառման:
Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում 1, որ դավփախազի կողմից բերված վերաքննիչ բողոքը պեւրք է բավարարել, այն է` Առաջին արյանի դատարանի դատավճիոր Անդրանիկ Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մեւսով պերք Լ փոփոխել վերացնելով նրա նկատմամի ՀՀ նախկին քրեական օրենսգիքի 327-րդ հոդվածի Լին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը ն որպես պատիժ նշանակել ազապտազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 79- րդ հոդվածի կանոններով նշանակված պավժին հաշվակցելով նրա անազատության մեջ գտնվելու 3 օիր ն վերջնական պատիժ նշանակել ազափազրկում՝ 1(մեկ) փարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկեվավ: (. ..)»:
10.2024 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մ.Ասատրյանի գրությունն առ այն, որ Անդրանիկ Պետրոսյանը 2024 թվականի հոկտեմբերի 7-ին դիմել է ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատ՝ խնդրելով համաձայն «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1.2.-րդ կետի, իրեն զորակոչել ՀՀ զինված ուժեր":
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 120-125:
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 96-101։
' Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթ 108:
7
11. 2025 թվականի փետրվարի 10-ին Վճռաբեկ դատարան է ստացվել ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մ. Ասատրյանի գրությունը, համաձայն որի` Անդրանիկ Պետրոսյանը ընդգրված է եղել 2024 թվականի ճմեռային զորակոչին, սակայն բժշկական զննության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է ճախ նախաբազկի առաջնային մակերեսին ն ձախ դաստակին առկա սպիներ, որոնք իր խոսքերով ինքն է կատարել զայրացած ժամանակ, ուստի զորակոչային բժշկական հանձնաժողովի բժիշկ-հոգեբույժժի կողմից որոշվել է վերջինիս ուղեգրել'"ի՞ համապատասխան հետազոտության` համապատասխան կենտրոն, որից հետո՝ ըստ հետազոտման ակտի ախտորոշման, վերջինս ներկայացվելու է Կենտրոնական բժշկական հանձնաժողովին: Մինչդեռ, հետազոտման ակտը ստացվել է 2024 թվականի ձմեռային զորակոչի ավարտից հետո, ուստի Ա. Պետրոսյանի զորակոչի հարցը տեղափոխվել է հաջորդ զորակոչին»:
12. 2025 թվականի մայիսի 7-ին Վճռաբեկ դատարան է ստացվել ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մ. Ասատրյանի գրությունն այն մասին, որ Անդրանիկ Պետրոսյանը Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ 2025 թվականի ապրիլի 29-ի եզրակացությամբ, համաձայն ՀՀ Կառավարության 404Ն որոշման 8-րդ հոդվածի, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար:
Միաժամանակ նշվել է, որ Ա.Պետրոսյանին բացատրվել է «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1.2 .-րդ կետով նախատեսված կարգավորումն առ այն, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք ունեցող քաղաքացիները չեն կարող զորակոչվել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության ն պարտավոր են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն ՀՀ դրամ: Ա. Պետրոսյանը հայտարարել է, որ նա նշված գումարը չի կարող վճարել, ցանկանում է ծառայել ՀՀ զինված ուժերում, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն::
5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթ 112:
6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթ 143:
8
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. առկա են արդյո՞ք Ա.Պետրոսյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքեր:
14. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելը` այդ զորակոչից պտարկերում արանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենադրությամի սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝
պավժվում է (...)
4. Սույն հոդվածի Լին (...) մասով նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանաւտվությունից, եթն կամովին ներկայացել ն զորակոչվել է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ կամավոր ներկայանալով քրեական վարույթ իրականացնող մարմին՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել պարտադիր զինվորական ծառայություն չաւնցնելու դիմաց օրենքով սահմանված գումարը»:
ՀՇ քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության
պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը
նախապատրաստության, զինվորական ծառայութան կազմակերպման ն իրականացման հետ կապված հարաբերություններըը կարգավորվում են «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով:
Վերոնշյալ օրենքի 19-րդ հոդվածի 1ին ն 1.2.-րրդ մասերի համաձայն՝ «ԼՊարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում է զորակոչի միջոցով: Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչն 27 տարին լրանալը, իսկ աւյն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ ն 7-րդ մասերով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից գիտության ն կրթության բնագավառներում տարկետում արացած քաղաքացիները մինչն 28 փարին լրանալը, ինչպես նան բարձրագույն ուսումնական հաստրապտությունում ուաումնառության ընթացքում: զինվորական պավտաստությու, անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեոի քաղաքացիներ մինչն 35 տարին լրանալը
9
(այսուռե պահեստազորի սպայական կազմ): Հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նան այն քաղաքացիները ն պահեարազորի սպայական կազմը, որոնց համապատասխանարելւը 27, 28 ն (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրման ժամկետի ընթացքում:
(-.)
1.2. Սույն հոդվածի Էին մասով սահմանված փարիքը լրացած ն սույն օրենքի կամ 2021 թվականի հունվարի Էին ուժր կորցրած «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ. «Այլընտրանքային ծառայության մասին» Հայասատանի Հանրապետության օրենքի պահանջների խախպտմամը շարքային կազմի պարվադիր զինվորական կամ այլինրրանքային ծառայություն չանցած արական սեոի քաղաքացիները կարող են մինչն 37 տարին լրանալը, իսկ պահեատազորի աւյայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները մինչն 45 վարին լրանալն իրենց ցանկությամը զորակոչվել շարքային կազմի կամ պահեարազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության 24 ամիս ժամկետով, կամ 12 ամիս ժամկետով Հայտարանի Հանրապետության պետական րյուջե վճարելով երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայասատանի Հանրապետության դրամ, կամ վեց ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, կամ մեկ ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետության պետական րբյուջն վճարելով ութ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե չունեն սույն օրենքով սահմանված՝ շարքային կազմի կամ պահեարազորի սպայական կազմի պարվադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք, կամ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության չզորակոչվել Հայաարանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ: Սույն մասի համաձայն օրենքի խախտմամբ շարքային կազմի կամ պահեարազորի սպայական կազմի պարկադիր զինվորական կամ այլընվտանքային ծառայություն չանցած ն համապատասխանաբար 27 կամ 35 մարին լրանալուց հեվտ այն օրենքով սահմանված շարքային կազմի կամ պահեարազորի ապայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից
10
ազատման կամ զորակոչից փարկեվման հիմք ունեցող քաղաքացիները չեն կարող զորակոչվել պարտադիր զինվորական կամ. այլըերրանքային ծառայության ն պարտավոր են Հայաարանի Հանրապետության պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն Հայասրանի Հանրապետության դրամ: Սույն մասի իմաստով օրենքի պահանջների խախարմամբ պարտադիր զինվորական կամ
այլընտրանքային Օ 0»-ծառայությւն չանցած է համարվում »Հայաարանի Հանրապետության այն քաղաքացին, որի նկատմամբ շարքային կազմի կամ պահետարազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ
այլընվտանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսավմվղու համար օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում, կամ որը, «Պաշփպանության մասին» Հայատրանի Հանրապետության օրենքի 2Լրդ հոդվածի 4րդ մասի համաձայն, զինվորական հաշվառման կանգնելու համար դիմել է 27 վարին լրանալուց հեվտ»:
15. Վերոնշյալ իրավակարգավորումների համակարգային վերլուծությունից հետնում է, որ քրեաիրավական հիշյալ խրախուսական նորմի ն վերաբերելի մասով դրա գործադրման հիմք հանդիսացող բլանկետային նորմի՝ «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1Լ.2.-րդ մասի զուգակցված կիրառմամբ՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձը ենթակա է ազատման ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի Լին ն 2-րդ մասերով նախատեսված քրեական պատասխանատվությունից՝ հետնյալ հիմքերի առկայության դեպքում.
1) եթե կամովին ներկայացել ն զորակոչվել է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության, կամ
2) կամավոր ներկայանալով քրեական վարույթ իրականացնող մարմին՝ Հայաստանի Հանրապետութան պետական բյուջե է վճարել պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված գումարը:
Ընդ որում «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած ն 27 տարին լրանալուց հետո նույն օրենքով սահմանված՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք ունեցող այն քաղաքացիները, որոնք չեն կարող
1
զորակոչվել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության, քրեական պատասխանատվությունից ենթակա են ազատման բացառապես այն դեպքում, երբ օրենքով նախատեսված գումարը վճարել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- Անդրանիկ Պետրոսյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի Լին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հաշվառվել է որպես զինակոչիկ, ն հասնելով զորակոչային տարիքի, առանց զինվորական ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերի, 2012 թվականի աշնանային զորակոչին զինվորական կոմիսարիատ չի ներկայացել ն խուսափել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից՛:
- Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 20-ի դատավճռով Ա. Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի Լին մասով ն դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով: Միաժամանակ, կիրառվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը ն Ա. Պետրոսյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով::
- Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ Շիրակի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Մ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը, 2024 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ գտել է, որ Առաջին ատյանի դատարանը սխալ եզրահանգում է կատարել առ այն, որ մեղադրյալ Անդրանիկ Պետրոսյանի ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու: Արդյունքում Ա.Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով փոփոխել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ վերացնելով նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը, որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 79-րդ 7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
Ց Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:
12
հոդվածի կանոններով նշանակված պատժին հաշվակցել նրա անազատության մեջ գտնվելու 3 օրը ն վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով":
- 2024 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մ. Ասատրյանի գրությունն առ այն, որ Ա.Պետրոսյանը 2024 թվականի հոկտեմբերի 7-ին ներկայացրել է դիմում` խնդրելով համաձայն «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1.2 --րդ, կետի՝ իրեն զորակոչել ՀՀ զինված ուժեր":
- 2025 թվականի փետրվարի 10-ին Վճռաբեկ դատարան է ստացվել ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մ. Ասատրյանի գրությունը, համաձայն որի՝ Ա.Պետրոսյանը ընդգրված է եղել 2024 թվականի ձմեռային զորակոչին, սակայն զորակոչային բժշկական հանձնաժողովի բժիշկ- հոգեբույժի կողմից որոշվել է վերջինիս ուղեգզրլ համապատասխան հետազոտության` համապատասխան կենտրոն, որից հետո՝ ըստ հետազոտման ակտի ախտորոշման, վերջինս ներկայացվելու էր Կենտրոնական բժշկական հանձնաժողովին, սակայն ձմեռային զորակոչի ավարտից հետո, ուստի Ա. Պետրոսյանի զորակոչի հարցը տեղափոխվել է հաջորդ զորակոչին:
- 2025 թվականի մայիսի 7-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մ. Ասատրյանի գրությունն առ այն, որ Ա.Պետրոսյանը ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի:
Համաձայն նույն գրության՝ Ա.Պետրոսյանին բացատրվել է «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1.2 .-րդ կետով նախատեսված կարգավորումն առ այն, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք ունեցող քաղաքացիները չեն կարող զորակոչվել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության ն պարտավոր են Հայաստանի Հանրապետության 5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
ո Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
3
պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն ՀՀ դրամ, սակայն Ա.Պետրոսյանը հայտարարել է, որ նա նշված գումարը չի կարող վճարել, ցանկանում է ծառայել ՀՀ զինված ուժերում, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն»:
17. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները
գնահատելով սույն որոշման 14-րդ կետերում մեջբերված իրավադրույթների ն 15-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա. Պետրոսյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքեր առկա չեն:
18. Հիմք ընդունելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անդրանիկ Հովակիմի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 20ի որոշումը պետք է թողնել անփոփոխ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281 րդ, 361Լրդ, 363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Մեղադրյալ Անդրանիկ Հովակիմի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 20ի որոշումը թողնել անփոփոխ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Մ. ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀԸ ՏՕՕ ՃՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ
.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ռ Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 օգոստոսի, 2025 թ.
- Գործի #:
- ՇԴ/0105/01/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
