ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 146 — Գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների ներկայությունը ստուգելը 1.
Ամփոփում
Հոդված 146. Գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների ներկայությունը ստուգելը 1. Դատական նիստի քարտուղարը զեկուցում է դատարանին` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների` նիստին ներկա լինելու մասին, չներկայացած անձանց ծանուցված լինելու, ինչպես նաև նրանց բացակայության պատճառների մասին: 2. Նախագահողը պարզում է դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցների ինքնությունը, ստուգում է ներկայացուցիչների լիազորություն
Ամբողջ Տեքստ
Հոդված 146. Գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների ներկայությունը ստուգելը 1. Դատական նիստի քարտուղարը զեկուցում է դատարանին` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների` նիստին ներկա լինելու մասին, չներկայացած անձանց ծանուցված լինելու, ինչպես նաև նրանց բացակայության պատճառների մասին:
2. Նախագահողը պարզում է դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցների ինքնությունը, ստուգում է ներկայացուցիչների լիազորությունները:
3. Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
4. Առանց հարգելի պատճառների երկու հաջորդական դատական նիստերին թարգմանչի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար՝ բացառությամբ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի: ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
