ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 144 — Վաշտի հրամանատարի տեղակալը պարտավոր է` - մասնակցել շաբաթական պարապմունքների դասացուցակը կազմելուն և վարել վաշտի մարտական պատրաստության հաշվառումը.
Ամփոփում
Հոդված 144. Վաշտի հրամանատարի տեղակալը պարտավոր է` - մասնակցել շաբաթական պարապմունքների դասացուցակը կազմելուն և վարել վաշտի մարտական պատրաստության հաշվառումը. - պարապմունքներ անցկացնել ենթասպաների, սերժանտների, ինչպես նաև վաշտի անձնակազմի հետ. - դասակների հրամանատարներին օգնել մարտական պատրաստության պարապմունքների կազմակերպման և անցկացման գործում և վերացնել բացահայտված թերությունները. - անցկացնել մարզազանգվածային աշխատանք, կազմակերպել գյուտարարակ
Ամբողջ Տեքստ
Հոդված 144. Վաշտի հրամանատարի տեղակալը պարտավոր է` - մասնակցել շաբաթական պարապմունքների դասացուցակը կազմելուն և վարել վաշտի մարտական պատրաստության հաշվառումը. - պարապմունքներ անցկացնել ենթասպաների, սերժանտների, ինչպես նաև վաշտի անձնակազմի հետ. - դասակների հրամանատարներին օգնել մարտական պատրաստության պարապմունքների կազմակերպման և անցկացման գործում և վերացնել բացահայտված թերությունները. - անցկացնել մարզազանգվածային աշխատանք, կազմակերպել գյուտարարական և ռացիոնալիզատորական աշխատանքը վաշտում. - համակողմանիորեն ճանաչել վաշտի անձնակազմը, մշտապես անհատական աշխատանք անցկացնել ենթակաների զինվորական դաստիարակության ուղղությամբ. - իմանալ վաշտի սպառազինությունն ու ռազմական տեխնիկան (նյութական մասը, շահագործման կանոնները) և անձամբ ստուգել դրանց առկայությունն ու մարտական պատրաստությունը. - մասնակցել սպառազինության և ռազմական տեխնիկայի նախապատրաստմանը, պարապմունքներին և զորավարժություններին, միջոցներ ձեռնարկել` կանխելու աղետները, վթարները և վնասվածքները. - կազմակերպել և անձամբ միջոցառումներ անցկացնել վաշտում կարգային մասնագետների պատրաստման ուղղությամբ. - կազմակերպել վաշտում եղած կամ նրան կցված ուսումնանյութական բազայի օբյեկտների ուսումնական ձեռնարկների, սարքերի, սարքավորումների ճիշտ օգտագործումն ու պահպանումը. - վաշտում պահպանել զինվորական կարգապահությունը և ներքին կարգուկանոնը, մասնակցել օրվա վերակարգի նախապատրաստմանը և ստուգել նրա կողմից ծառայության կատարումը. - հետևել վաշտին կցված տարածքը մաքուր պահելուն, անձնակազմի կողմից հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը. - վաշտի անձնակազմից պահանջել զինվորական համազգեստ կրելու կանոնների պահպանումը. - պարբերաբար մասնակցել վաշտի վերկացին և երեկոյան ստուգմանը (անվանականչին): Վ ԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԾՈՎ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
