ԱՐՈՒՍՅԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 ապրիլի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 7 | ԱՐՈՒՍՅԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 4 ապրիլի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը` Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Արուսյակ Աբրահամյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արուսյակ Աբրահամյանը 15.03.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 9 հոդվածի 9-րդ կետի «բ» ենթակետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, վիճարկվող նորմն իմ նկատմամբ կիրառվելու պահին գործող խմբագրությամբ Սահմանադրության 19-րդ հոդվածին, ներկայում գործող խմբագրությամբ Սահմանադրության 63-րդ հոդվածին հակասող և անվավեր»:
2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. Դիմողը նշում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը համարել է, որ վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը ենթակա է գանձման` առաջին ատյանի դատարան ներկայացված յուրաքանչյուր հայցապահանջի համար 20 000-ական դրամ հաշվարկով, այսինքն` վիճարկվող նորմի ձևակերպումը նշանակում է, որ վճռաբեկ բողոք բերած անձը պետք է վճարի ոչ թե յուրաքանչյուր վճռաբեկ բողոքի համար 20 000 դրամ, այլ` 20 000- ական ՀՀ դրամ` առաջին ատյանի դատարան ներկայացված յուրաքանչյուր հայցապահանջի հաշվարկով:
Ըստ դիմողի` օրենքի վիճարկվող նորմը ձևակերպված չէ բավարար հստակությամբ, քանի որ օրենքի ընթերցումից բավականին բարդ է եզրակացնել, որ պետական տուրքի չափը կախված է լինելու ոչ թե վճռաբեկ բողոքների քանակից, այլ` հայցվորի կողմից առաջին ատյանի դատարան ներկայացված պահանջների քանակից, ինչը, չհամապատասխանելով իրավական որոշակիության սկզբունքին, հակասում է նաև ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածին:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմի անորոշության պատճառով վճռաբեկ դատարան դիմելու պայմանները` կապված պետական տուրքի հետ, դարձել են անկանխատեսելի, ինչի արդյունքում խաթարվել է դատարանի մատչելիության իրավունքը:
3. Ուսումնասիրելով դիմումը և գործում առկա նյութերը` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը պարզեց.
դիմումին կից ներկայացված դատական ակտերի, մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցում անմիջականորեն վկայակոչված չէ դիմողի կողմից վիճարկվող դրույթը: Սակայն, քանի որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը ՀՀ սահմանադրական դատարանը բացահայտել է իր` 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, մասնավորապես, արտահայտելով իրավական դիրքորոշում առ այն, որ «...ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի` «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», … բառակապակցության մեջ «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի կիրառում, երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի կիրառում», և քանի որ ՀՀ սահմանադրական դատարանի պրակտիկայում հանդիպել են նաև այնպիսի իրավիճակներ, երբ դատական ակտերում ուղղակիորեն վկայակոչված չի եղել դիմողի կողմից վիճարկվող դրույթը, սակայն դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է եղել դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դիմողի կողմից վիճարկվող, դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով, ինչպես խնդրո առարկա գործի պարագայում է, ուստի «օրենքի դրույթի» կիրառում է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է օրենքի դրույթի ցանկացած վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը:
Ուստի
դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Արուսյակ Աբրահամյանի դիմումի հիման վրա` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի (1997թ. դեկտեմբերի 27-ի ՀՕ-186) 9-րդ հոդվածի 9-րդ կետի «բ» ենթակետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
4 ապրիլի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/1-7
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 ապրիլի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-7
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
