ԱՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 28 հուլիսի 2006թ. ՍԴԴԿՈ - | ԱՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
28 հուլիսի 2006թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի I-ին դատական կազմը
Նախագահությամբ` Հ. Դանիելյանի
Անդամակցությամբ` Վ. Հովհաննիսյանի
Զ. Ղուկասյանի
Քննության առնելով ՀՀ քաղաքացի Արամ Մարտիրոսյանի դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Քաղ. Արամ Մարտիրոսյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470 հոդվածի սահմանադրականությունը։
Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի 27. 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու`
օրենքով նախատեսված ժամկետը եւ մուծվել է պետական տուրքը։
Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ
իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը։
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի 69 հոդվածի 6 կետով. Սահմանադրական դատարանի 1-ին կազմը
ՈՐՈՇԵՑ
Ա. Մարտիրոսյանի դիմումը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470 հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։
Նախագահող՝ Հ. Դանիելյան
Անդամներ՝ Վ. Հովհաննիսյան
Զ. Ղուկասյան
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 հուլիսի, 2006 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
