ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2005 թվականի մայիսի 26-ին «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (31 մարտի 2004 թվականի, ՀՕ-60, այսուհետ` օրենք) վերնագրում և տեքստում «զորքեր» բառն ու դրա հոլովաձևերը փոխարինել «ստորաբաժանումներ» բառով և դրա հոլովաձևերով: Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը հանել: Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում` ա) առաջին պարբերության «արտակարգ իրավիճակների և քաղաքացիական» բառերը հանել. բ) երկրորդ պարբերության «, իսկ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը» բառերը հանել: Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետում «ստորաբաժանումների աշխատակիցների» բառերը փոխարինել «այլ անձնակազմի» բառերով: Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մարտական կիրառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով և կանոնադրություններով:»: Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում` ա) երկրորդ պարբերության «և քաղաքացիական պաշտպանության զորքերի կանոնագրքերով» բառերը փոխարինել «կանոնագրքերով և կանոնադրություններով» բառերով. բ) չորրորդ պարբերությունը հանել: Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում` ա) առաջին պարբերության «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության» բառերը հանել. բ) երկրորդ պարբերությունը հանել: Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ պարբերությունից «, Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի» բառերը հանել: Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2005 թ. հունիսի 18 Երևան ՀՕ-124-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-124-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (30.06.2005-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2005.06.29/41(413) Հոդ.785 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.05.2005 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.06.2005 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 30.06.2005 Հիմնական ակտ 26.05.2005, ՀՕ-124-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 31.03.2004, ՀՕ-60-Ն 31.03.2004, ՀՕ-60-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մայիսի, 2005 թ.
- Գործի #:
- ՀՕ-124-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
