ԱՐԱՅԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 9 մարտի 2007թ. ՍԴԴԿՈ - | ԱՐԱՅԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
9 մարտի 2007 թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը Նախագահությամբ՝ Ռ.Պապայանի
Անդամակցությամբ՝ Վ.Հովհաննիսյանի
Հ.Դանիելյանի
Քննության առնելով ՀՀ քաղաքացիներ Արայիկ Սաֆարյանի եւ Հարություն Հակոբյանի դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Քաղաքացիներ Արայիկ Սաֆարյանը եւ Հարություն Հակոբյանը դիմել են Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2 հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի եւ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ կետի սահմանադրականությունը։
Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին: Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը:
Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը։ Գործում առկա է պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ կետով, Սահմանադարական դատարանի 1-ին դատական կազմը
ՈՐՈՇԵՑ
Քաղաքացիներ Արայիկ Սաֆարյանի եւ Հարություն Հակոբյանի դիմումը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2 հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի եւ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ կետի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։
ԱՀՄԱՆԱ
ՆԱԴՐԱԿԱՆ
musurus Usuy
3 ՐՈՒԹՅՈՒՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 մարտի, 2007 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
