ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-33)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 օգոստոսի 2023թ. ՍԴԴԿՈ - 33 | ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 22 օգոստոսի 2023 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Հ. Թովմասյանի
Անդամակցությամբ Հ. Հովակիմյանի
Վ. Գրիգորյանի
Քննության առնելով Հրաչյա Հովհաննիսյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Հրաչյա Հովհաննիսյանը (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի հուլիսի 31-ին) խնդրելով.
1. Պարզել, արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի և 165-րդ հոդվածի 5-րդ մասի ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով աշխատանքային պայմանագիրը դատարանի կողմից դադարեցված լինելու պայմաններում, երբ հարկադիր պարապուրդը առաջացել է գործատուի հակաօրինական վարքագծի հետևանքով:
2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ՀՀ վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանը չի խախտել արդյո՞ք անհիմն աշխատանքից ազատված աշխատողի դատական պաշտպանության իրավունքը»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/38009/02/21 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ տվյալ գործով արձակման նպաստի պահանջի հիմքը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածն է, այսինքն իրեն աշխատանքից ազատել են, երբ նա գտնվել է զինվորական ծառայության մեջ, այլ ոչ թե նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքի չներկայանալու վերաբերյալ հորինված պատճառաբանությունը: Դիմողը գտնում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանն անտեսել է թիվ ԵԿԴ/1939/02/16 քաղաքացիական գործով օրինական ուժ ստացած դատական ակտով հաստատված, տվյալ գործի համար կարևոր նշանակություն ունեցող փաստական հանգամանքները և անհիմն կարճել գործի վարույթը թույլ տալով դատավարական իրավունքի նորմի խախտում: Ըստ Դիմողի տվյալ գործով բոլոր դատական ատյաններն արձակման նպաստի պահանջը մերժել են հիմք ընդունելով անհարգելի բացակայության վերաբերյալ հորինված պատճառաբանությունները, այլ ոչ թե իր զինվորական ծառայության մեջ լինելու օրինական ուժ ստացած դատական ակտով հաստատված փաստը: Դիմողի պնդմամբ վերաքննիչ քաղաքացիական դատարանը չպետք է կիրառեր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 165-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջը, այլ պետք է կիրառեր նույն հոդվածի 2-րդ կետի պահանջը, ինչը չի կատարել, որի արդյունքում թույլ է տվել նյութական իրավունքի նորմի խախտում: Հավելելով Դիմողը նշում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանը չի կատարել Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, որի կատարումը պարտադիր է նաև միջազգային պայմանագրերով սահմանված երաշխիքներով: Դիմողը գտնում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ոչ միայն սխալ է կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այլ նաև չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի պահանջը աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում վերջնահաշվարկ կատարելու գործատուի պարտավորության մասով, չի կիրառել նաև նույն օրենսգրքի 198-րդ հոդվածի պահանջները հայցվորին հասանելիք գումարները չվճարելու հետևանքով տույժի կիրառման մասով, որով և թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի խախտում: Դիմողը պնդում է, որ Սահմանադրության 57-րդ հոդվածով սահմանված աշխատանքային իրավունքների երաշխիքները տարածվում են նաև աշխատանքից անօրինական ազատված և աշխատանքում չվերականգնված աշխատողի հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում արձակուրդի իրավունքի պահպանման վրա, քանի որ տվյալ դեպքում հարկադիր պարապուրդի ժամանակահատվածը փաստացի ձևավորվել է գործատուի մեղքով, վերջինիս հակաօրինական վարքագծի արդյունքում: Ընդ որում տվյալ փաստը, ըստ Դիմողի, հաստատված է թիվ ԵԿԴ/1939/02/16 քաղաքացիական գործով օրինական ուժ ստացած դատական ակտով, որի անտեսումը հանգեցրել է Սահմանադրության 57-րդ հոդվածով երաշխավորված աշխատանքային իրավունքների խախտման: Դիմողը նշում է, որ դատական պրակտիկայում առկա են նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով դատարանի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի համաձայն վերջնահաշվարկ կատարելու վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններ: Ըստ Դիմողի Վճռաբեկ դատարանը պարտավոր էր հստակ սահմանել դատական պրակտիկայում օրենքի միատեսակ կիրառության պայմանները և չափորոշիչները, որը չի կատարել, և սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելով, ուղղակիորեն խուսափել է Սահմանադրության 171-րդ հոդվածով իր վրա դրված պարտականությունները կատարելուց և կիրառել է երկակի ստանդարտներ, որով և խախտել է Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորված անհիմն աշխատանքից ազատված աշխատողի աշխատանքային իրավունքների դատական պաշտպանության իրավունքը: Հաշվի առնելով վերոգրյալը Դիմողը եզրահանգում է, որ իր կողմից սույն անհատական դիմումի շրջանակում մատնանշված նյութական և դատավարական նորմերի խախտումներով կայացված դատական ակտը, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելը խախտում է Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված աշխատանքից անհիմն ազատման դեպքում աշխատողի աշխատանքային իրավունքների պաշտպանության երաշխավորված իրավունքը, որը մարդու իրավունքների և ազատությունների խախտում է:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 6-րդ մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Օրենք 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ (…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով համապատասխան նորմերի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Այսպես, Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ Սույն գործով արձակման նպաստի պահանջի հիմքը ՀՀ աշխ. օր-ի 124-րդ հոդվածն է, այսինքն հայցվորին աշխատանքից ազատել են, երբ նա գտնվել է զինվորական ծառայության մեջ, այլ ոչ թե ՀՀ աշխ. օր-ի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը անհարգելի բացակայություն, հորինված պատճառաբանությունը»: Բացի դրանից, Դիմողը նշել է. Դատարանի կայացրած վճռի հետ համաձայն չենք եղել, քանի որ
1 Արձակման նպաստի մասով
Աշխատանքից ազատումը փաստացի կատարվել է ՀՀ աշխ. օր-ի 124-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, երբ աշխատողը գտնվել է զինվորական ծառայության մեջ, այլ ոչ թե նույն օրենքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն անհարգելի բացակայություն, հորինված պատճառաբանությամբ: Փաստը հաստատվել է ԵԿԴ/1939/02/16 քաղ. գործով օրինական ուժ ստացած դատական ակտով: 2 Ամենամյա արձակուրդի մասով
Դատարանի վերլուծությունները և եզրահանգումները հակասել են միմյանց, մասնավորապես
Դատարանը Եվրոպական սոցիալական խարտիայի 4-րդ և 24-րդ հոդվածների սահմանումների հիմքով վերլուծելով ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը արձանագրել է Հատկանշական է, որ ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ միջազգային պայմանագրերով երաշխավորվել է աշխատողի իրավունքներն առանց հիմնավորված պատճառի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում աշխատողի պատշաճ փոխհատուցման կամ համապատասխան օգնություն ստանալու իրավունքը, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունքը»» ընդգծումը Դիմողի: Դիմողն արտահայտել է նաև հետևյալ իրավական դիրքորոշումը. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը չի պարզել թե՞
1. Աշխատանքից ազատման հրամանը ինչու՞ է եղել գաղտնի, այն դեպքում, երբ աշխատանքից ազատման կամ աշխատանքի ընդունման հրամանները հրապարակային են:
2. Ինչու՞ է բացակայությունը որակվել անհարգելի, երբ պատասխանող ընկերությունում ի սկզբանե իմացել են հայցվորի բացակայության իրական պատճառը:
3. Աշխատանքից ազատելուց հետո ինչու՞ են փորձել ազատությունից զրկել հայցվորին այն էլ իրականությանը չհամապատասխանող արհեստական ապացույցներ ստեղծելու միջոցով»: Դիմողը նաև նշել է. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը սխալ է մեկնաբանել և սխալ է կիրառել ՀՀ աշխ. օր-ի 265-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Սույն գործով ինչպես դատարանը, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ՀՀ աշխ. օր-ի 265-րդ հոդվածի 2-րդ մասով կարգավորվող իրավահարաբերությունները նույնականացրել են նույն հոդվածի 1-ին մասով կարգավորվող իրավահարաբերությունների հետ»: Դիմողը նշել է նաև. Հետևաբար սույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը չպետք է կիրառեր ՀՀ աշխ. օր-ի 165-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այլ պետք է կիրառեր նույն հոդվածի 2-րդ մասի պահանջը, որը չի կիրառել և թույլ է տվել նյութական իրավունքի նորմի խախտում»: Բացի դրանից, Դիմողն իր անհատական դիմումի խնդրամասում ներառել է նաև հետևյալ հարցը.
2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ՀՀ վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանը չի խախտել արդյո՞ք անհիմն աշխատանքից ազատված աշխատողի դատական պաշտպանության իրավունքը»: Վերոշարադրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Դիմողը վիճարկվող դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են դատարանների գործողությունների (դատական ակտերի) իրավաչափությանը, որի ստուգումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Հրաչյա Հովհաննիսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Հ. Թովմասյան
Անդամներ Հ. Հովակիմյան Վ. Գրիգորյան
22 օգոստոսի 2023 թվականի
ՍԴԴԿՈ–33
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 օգոստոսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-33
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
