ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2018 թվականի մարտի 7-ին «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի» բառերը փոխարինել «համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի և միջհամայնքային միավորման խորհրդի» բառերով: Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը» բառերը փոխարինել «համայնքի ավագանին, համայնքի ղեկավարը և միջհամայնքային միավորման խորհուրդը» բառերով: Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասում «Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի» բառերը փոխարինել «Համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի և միջհամայնքային միավորման խորհրդի» բառերով, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական հանրաքվեի մասին» բառերը՝ «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական հանրաքվեի մասին» և «Միջհամայնքային միավորումների մասին» բառերով: Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի և միջհամայնքային միավորման խորհրդի որոշումները» բառերով, 1-ին և 3-րդ մասերում «Համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը» բառերը՝ «Համայնքի ավագանին, միջհամայնքային միավորման խորհուրդը և համայնքի ղեկավարը» բառերով, իսկ 2-րդ մասում «Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի» բառերը՝ «Համայնքի ավագանու, միջհամայնքային միավորման խորհրդի և համայնքի ղեկավարի» բառերով: Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածում «համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի» բառերը փոխարինել «համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի կամ միջհամայնքային միավորման խորհրդի» բառերով: Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը «Համայնքի ավագանու որոշման ընդունման օր է համարվում դրա` համայնքի ավագանու կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:» նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Միջհամայնքային միավորման խորհրդի որոշման ընդունման օր է համարվում դրա` միջհամայնքային միավորման խորհրդի կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:»: Հոդված 7. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ.1» կետով. «զ.1) միջհամայնքային միավորման խորհրդի նախագահը՝ միջհամայնքային միավորման խորհրդի իրավական ակտերը.»: Հոդված 8. Օրենքի 56-րդ հոդվածում՝ 1) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Միջհամայնքային միավորման խորհրդի նորմատիվ իրավական ակտերը հրապարակում է խորհրդի նախագահը դրանք պետական գրանցում ստանալու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:».
2) 6-րդ մասի «Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի» բառերը փոխարինել «Համայնքի ավագանու, միջհամայնքային միավորման խորհրդի և համայնքի ղեկավարի» բառերով: Հոդված 9. Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Միջհամայնքային միավորման խորհրդի նորմատիվ որոշումների պաշտոնական հրապարակման օր է համարվում միջհամայնքային միավորման նստավայր համայնքի ղեկավարի հրատարակած «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում» այդ ակտերը սույն օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետում հրապարակվելու կամ դրանք նստավայր համայնքի տարածքի տարբեր վայրերում այդ նպատակով նախատեսված ցուցատախտակներին փակցնելու օրը:»: Հոդված 10. Օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով. «2.1) երրորդ բաժնում հրապարակվում են միջհամայնքային միավորման որոշումները, եթե համայնքը միջհամայնքային միավորման անդամ է.»: Հոդված 11. Օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե.1» կետով. «ե.1) միջհամայնքային միավորման խորհուրդը՝ իր կողմից կիրառվող կամ ընդունված իրավական ակտերի վերաբերյալ:»: Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2018 թ. մարտի 21 Երևան ՀՕ-147-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-147-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (31.03.2018-07.04.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2018.03.21/20(1378) Հոդ.313 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.03.2018 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 21.03.2018 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 31.03.2018 Ուժը կորցրել է 07.04.2018 Հիմնական ակտ 07.03.2018, ՀՕ-147-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.04.2002, ՀՕ-320 03.04.2002, ՀՕ-320 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 մարտի, 2018 թ.
- Գործի #:
- ՀՕ-147-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
