ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 120 — Գնդի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին և հրթիռահրետանային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրում
Ամփոփում
Հոդված 120. Գնդի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին և հրթիռահրետանային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում ասվածի, նա պատասխանատու է գնդի պահեստներում զենքի և զինամթերքի պահպանության համար և պարտավոր է` - կազմակերպել գնդի հրթիռահրետանային սպառազինության նորոգման և զինամթերքի տեխզննման գործը, կատարող անձանց ապահովել նյութերով, հատուկ սարքավո
Ամբողջ Տեքստ
Հոդված 120. Գնդի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին և հրթիռահրետանային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում ասվածի, նա պատասխանատու է գնդի պահեստներում զենքի և զինամթերքի պահպանության համար և պարտավոր է` - կազմակերպել գնդի հրթիռահրետանային սպառազինության նորոգման և զինամթերքի տեխզննման գործը, կատարող անձանց ապահովել նյութերով, հատուկ սարքավորումներով և գործիքներով. - ստորաբաժանումներում մշտապես ստուգել զենքի և զինամթերքի նախապատրաստումը հրաձգության համար և անհրաժեշտության դեպքում օգնել հրամանատարին, վարել հրաձգության ժամանակ ծախսումների և հրթիռների խափանումների, զինամթերքի հաշվառում և հրաձգությունից հետո կազմակերպել ստորաբաժանումներից պարկուճների, անսարք զինամթերքի ընդունումը, ինչպես նաև չպայթած հրթիռների, արկերի, ականների և նռնակների պայթեցումը` համագործակցելով ինժեներական ծառայության պետի հետ. - գնդի ստորաբաժանումներում թույլ չտալ չհաշվառված սպառազինության, զինամթերքի և ռազմատեխնիկական ունեցվածքի պահպանություն, հայտնաբերել սպառազինության վթարների և փչանալու պատճառները, միջոցներ ձեռք առնել դրանց կանխման համար. - կազմակերպել սպառազինության, զինամթերքի և ռազմատեխնիկական ունեցվածքի ճիշտ պահպանությունը գնդի հրետանային պահեստում, վերահսկողություն իրականացնել գնդի ստորաբաժանումներում դրանց առկայության և պահպանության նկատմամբ, տարեկան ոչ պակաս, քան երկու անգամ ստուգել դրանց տեխնիկական վիճակը, կատարել հրազենի ստուգում, ընդ որում ընթացիկ օգտագործման հրազենի համար անցկացնել պլանային ստուգումներ, արդյունքները ձևակերպել ակտով. - ապահովել անվտանգության պահանջների կատարումը սպառազինության և զինամթերքի օգտագործման ու նորոգման ժամանակ. - ամեն ամիս գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին զեկուցել գնդի հրթիռահրետանային ամբողջ սպառազինության նորոգման ու տեխնիկական սպասարկման պլանների կատարման և զինամթերքի պաշարների ծախսի մասին: (120-րդ հոդվածը փոփ., լրաց.
14.04.11 ՀՕ-124-Ն) Գ ՆԴԻ ԶՐԱՀԱՏԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
