Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԱՐՇԱՄ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ «Բ» ԵՎ «Դ» ԿԵՏԵՐԻ, 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 85-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԱՐՇԱՄ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ «Բ» ԵՎ «Դ» ԿԵՏԵՐԻ, 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 85-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1802 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-180)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 2 դեկտեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 180 | «ՎԱՐՇԱՄ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ «Բ» ԵՎ «Դ» ԿԵՏԵՐԻ, 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 85-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՎԱՐՇԱՄ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ «Բ» ԵՎ «Դ» ԿԵՏԵՐԻ, 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 85-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վարշամ Ղարիբյանի դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «դ» կետերի, 52-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի և 62-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի հոկտեմբերի 30-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վարշամ Ղարիբյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Սարգիս Մադաթյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

««Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «դ» կետերը, 52-րդ հոդվածը, 85-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը, 62-րդ հոդվածի 2-րդ մասը իրավակիրառ պրակտիկայում ձևավորված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 28-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներով սահմանված պահանջներին հակասող և անվավեր»։

2. Ներկայացնելով թիվ ՍնԴ/1350/04/22 սնանկության գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «դ» կետերով, 52-րդ հոդվածով, 85-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով, 62-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, հակասում են Սահմանադրության 28, 61, 63, 78 և 79-րդ հոդվածներով սահմանված նորմերին։

Դիմողը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածը չի կարող համարվել միայն դատավարական նորմ, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համակարգային վերլուծությունից հետևում է, որ անձի՝ տնօրինչականության սկզբունքից օգտվելու և հայցի իրավական հիմքը հստակ նշելու դեպքում դատարանը կաշկանդված է գործը քննելու համապատասխան իրավական հիմքի շրջանակներում։ Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ վերոգրյալին հակառակ՝ իրավակիրառ պրակտիկայում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «դ» կետերին, 52-րդ հոդվածին, 85-րդ հոդվածի 2-րդ մասին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին և 62-րդ հոդվածի 2-րդ մասին տրվել է այլ մեկնաբանություն։

Ըստ Դիմողի՝ խնդրո առարկա թիվ ՍնԴ/1350/04/22 սնանկության գործի շրջանակներում կայացված համապատասխան դատական ակտով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վիճարկվող դրույթները կիրառել է հակասող մեկնաբանությամբ՝ նշելով, որ պահանջում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ նշումը չի կանխորոշում գործի ելքը, և Սնանկության դատարանն իրավունք ուներ դուրս գալու պահանջում նշված պարտավորության և վերաբերելի իրավական նորմերի շրջանակներից։

Դիմողն ընդգծում է, որ թիվ ՍնԴ/1350/04/22 սնանկության գործի շրջանակներում ձևավորված իրավակիրառ պրակտիկայում ՀՀ դատական ատյանները եզրահանգել են, որ ՀՀ դատարաններն իրավասու են դուրս գալու անձի վկայակոչած իրավական հիմքերի շրջանակից, որի արդյունքում տեղի է ունենում հայցի էական փոփոխություն: Հավելելով՝ Դիմողը նշում է, որ ՀՀ դատարանների արտահայտած դիրքորոշումներից հետևում է նաև, որ վերջիններս իրավասու են գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի շրջանակներում քննարկված միևնույն փաստական հանգամանքներով ներկայացված հայցը քննել, ինչպես նաև նույն գործի շրջանակներում օրինական ուժի մեջ մտած դատական ակտից տարբերվող/ակտին հակասող որոշում կայացնել:

Դիմողը գտնում է, որ նույն գործով միևնույն փաստական հանգամանքների շրջանակում առկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում ՀՀ դատական ատյանները, այդ փաստական հանգամանքների շրջանակում կրկին քննելով գործը, թույլ են տվել դատավարական նորմերի խախտումներ՝ այդ կերպ հանգեցնելով անձի՝ Սահմանադրության 68-րդ հոդվածով երաշխավորված՝ կրկին դատվելու արգելքի իրավունքի խախտման:

Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ թիվ ՍնԴ/1350/04/22 սնանկության գործով Սնանկության դատարանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող դրույթներին տրված սխալ և համապատասխան սահմանադրական նորմ-սկզբունքներին հակասող մեկնաբանության արդյունքում իրավական որոշակիության բացակայության և բացառապես օրենքով հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը սահմանելու սկզբունքների խախտման հետևանքով խախտվում են իր՝ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքները և ազատությունները։

3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «դ» կետերի, 52-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի և 62-րդ հոդվածի 2-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(…) Ընկերության պահանջում սույն դեպքում Օրենքի 52-րդ հոդվածի դրույթները որպես կիրառելի իրավական նորմ վկայակոչված լինելու պայմաններում Դատարանը պարտավոր էր պահանջը քննարկել Օրենքի 52-րդ հոդվածի շրջանակներում, և ոչ թե կիրառել չվկայակոչված այլ իրավական հիմք՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ անհիմն հարստացման վերաբերյալ հոդվածները»։

Դիմողը նաև նշել է. «Դատարանը, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները իրենց կողմից կայացված որոշումները ՀՀ սահմանադրությանը հակասող ձևով են հիմնավորել։ Մասնավորապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածն առանց պատշաճ հիմնավորման վկայակոչել են որպես դատավարական նորմ, ինչի արդյունքում դուրս են եկել հայցադիմումում նշված իրավական հիմքի շրջանակներից, որի հետևանքով խախտել են Դիմողի գործի արդար քննության սահմանադրական իրավունքը»։

Միաժամանակ, Դիմողը ներկայացրել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «ՀՀ դատական ատյանները պարտավոր էին հիմնավորել, թե ինչ հիմքերով ու հիմնավորումներով են գտնում, որ նույն գործով կայացված ու օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նույն հարցի վերաբերյալ եզրահանգումներն անհիմն են, իսկ իրենց կողմից արվածը՝ հիմնավոր, սակայն ԱՅԴ ՀԱՐՑԻՆ ՆՄԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ՝ թույլ տալով դատական ակտի պատճառաբանվածության օրենսդրական պահանջի խախտում: Վերաքննիչ դատարանը անհիմն հիմնավորումներով համարել է, որ պահանջը, որում բացակայում է նշում պարտավորության մասին, որից բխում է պահանջը, պահանջի չափի վերաբերյալ հաշվարկ, պահանջում վկայակոչված են միայն վիճելի իրավահարաբերությունների նկատմամբ ոչ կիրառելի իրավական նորմեր, համապատասխանում է օրենսդրական պահանջներին ու ենթակա է հաստատման» (ընդգծումը՝ Դիմողի)։

Դիմողը ներկայացրել է նաև պնդում առ այն, որ «Դատարանի, Վերաքննիչ դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից անհիմն հաստատված է համարվել, թե իբր թիվ 03314220 կատարողական վարույթով 16.01.2024 թվականի կայացված կատարողական վարույթն ավարտելու մասին որոշմամբ է հավաստվել կատարողական գործողությունների ընթացքում դատական ակտի կատարման անհնարինությունը, որի վկայակոչմամբ էլ հարգելի է համարվել Ընկերության կողմից պահանջ ներկայացնելու դատավարական ժամկետի բացթողումը»։

Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՍնԴ/1350/04/22 սնանկության գործով ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես, Դիմողը վիճարկվող՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «դ» կետերի, 52-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի և 62-րդ հոդվածի 2-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա թիվ ՍնԴ/1350/04/22 սնանկության գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա սնանկության գործի շրջանակներում ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Վարշամ Ղարիբյանի դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «դ» կետերի, 52-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի և 62-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

2 դեկտեմբերի 2025 թվականի

ՍԴԱՈ-180

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-180
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել
«ՎԱՐՇԱՄ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆ… | ariognem