Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ (ՄԻՆՉԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՕ-53-Ն ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ԳՏՆՎԵԼԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ (ՄԻՆՉԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՕ-53-Ն ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ԳՏՆՎԵԼԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-728 հուլիսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-72)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 հուլիսի 2019թ. ՍԴԱՈ - 72 | «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ (ՄԻՆՉԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՕ-53-Ն ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ԳՏՆՎԵԼԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 56.1-ՐԴ ԵՎ 57-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ (2015 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 140-ՐԴ ԵՎ 141-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ) ՍԱ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ (ՄԻՆՉԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՕ-53-Ն ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ԳՏՆՎԵԼԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 56.1-ՐԴ ԵՎ 57-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ (2015 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 140-ՐԴ ԵՎ 141-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ) ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 78-ՐԴ ԵՎ 79-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) Սահմանադրությանը համապա-տասխանության հարցը որոշելու, Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու վերաբերյալ» գործը քննության ընդունելու հարցի վերաբերյալ առաջարկությունները, ՊԱՐԶԵՑ. 1.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «ա. քննարկել և պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին,

բ. Մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում»:

2. Ուսումնասիրելով դիմումը և կից փաստաթղթերը Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումը մասամբ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) և 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140 և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու մասերով չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահ-մանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները, առկա են հիշյալ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքեր այդ մասերով գործի քննությունը մերժելու համար։ Դիմողը, մասնավորապես, փաստելով, որ «Տվյալ արարքի կատարման համար քրեական հետապնդման մարմինները Ռոբերտ Քոչարյանին և վերջինիս ենթադրյալ հանցակիցներին մեղադրանք են առաջադրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին».... 2009թ. մարտի 20-ին ընդունված և միայն 2009թ. մարտի 24-ին ուժի մեջ մտած ՀՕ-53-Ն օրենքով, նրանց նկատմամբ ընտրվել են համապատասխան խափանման միջոցներ», նշում է, որ իր մոտ առկա են հիմնավոր կասկածներ առ այն, որ կիրառման ենթակա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասը ոչ միայն չի ապահովում իրավական որոշակիության պահանջը, այլև, ի համեմատություն Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ), անձանց իրավական վիճակը վատթարացնող օրենք է, առնվազն պատիժը չի մեղմացրել, հանցանք կատարած անձի վիճակը չի բարելավել, դրան հետադարձ ուժ տալն անթույլատրելի է: Ըստ դիմողի ենթադրության արարքը կարող էր որակվել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ), որը 2009 թվականի օրենսդրական փոփոխությունից հետո, դիմողի գնահատմամբ, բովանդակում է միանգամայն այլ հանցակազմեր: Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) մասով դիմողն իր հարցադրումներով և եզրահանգումներով, ըստ էության, բարձրացնում է ոչ թե այդ դրույթի սահմանադրականության, այլ առավելապես դրա կիրառման հարցեր, որոնց լուծումը դուրս է Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակներից: Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն` Սահմանադրական դատարանն իրավասու չէ նաև առանձին մեկնաբանել Սահմանադրության հոդվածները: Սահմանադրական դատարանը սահմանադրական նորմերի մեկնաբանությունն իրականացնում է կոնկրետ գործերի քննության շրջանակներում: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը և 169-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 71-րդ հոդվածի` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) հիման վրա գործի քննությունը

ա) Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, մերժել,

բ) Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու մասով, մերժել,

գ) Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության:

2. Գործի դատաքննությունն սկսել 2019 թվականի օգոստոսի 20-ին ժամը 10.00-ին:

3. Գործով զեկուցողներ նշանակել Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանին, Ա. Դիլանյանին, Ֆ. Թոխյանին, Ա. Թունյանին, Ա. Խաչատրյանին, Հ. Նազարյանին, Ա. Պետրոսյանին:

4. Գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:

5. Գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել վիճարկվող օրենսգիրքն ընդունած մարմնին` Ազգային ժողովին:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

8 հուլիսի 2019 թվականի

ՍԴԱՈ-72

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 հուլիսի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-72
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել