ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 134 — Գումարտակի շտաբի պետը պարտավոր է` - գնդի պլանի և գումարտակի հրամանատարի ցուցումների հիման վրա մշակել գումարտակի մարտական պատրաստության պլանը և վերահսկել նրա կատարումը.
Ամփոփում
Հոդված 134. Գումարտակի շտաբի պետը պարտավոր է` - գնդի պլանի և գումարտակի հրամանատարի ցուցումների հիման վրա մշակել գումարտակի մարտական պատրաստության պլանը և վերահսկել նրա կատարումը. - մշտապես գիտենալ գումարտակի ստորաբաժանումների դրությունն ու վիճակը, ինչպես նաև նրանց առջև դրված խնդիրների կատարման ընթացքը. - պարապմունքներ անցկացնել գումարտակի անձնակազմի հետ և ղեկավարել իրեն անմիջականորեն ենթակա ստորաբաժանումների պատրաստությունը. - գիտենալ գումարտակի
Ամբողջ Տեքստ
Հոդված 134. Գումարտակի շտաբի պետը պարտավոր է` - գնդի պլանի և գումարտակի հրամանատարի ցուցումների հիման վրա մշակել գումարտակի մարտական պատրաստության պլանը և վերահսկել նրա կատարումը. - մշտապես գիտենալ գումարտակի ստորաբաժանումների դրությունն ու վիճակը, ինչպես նաև նրանց առջև դրված խնդիրների կատարման ընթացքը. - պարապմունքներ անցկացնել գումարտակի անձնակազմի հետ և ղեկավարել իրեն անմիջականորեն ենթակա ստորաբաժանումների պատրաստությունը. - գիտենալ գումարտակի սպաների, ենթասպաների և սերժանտների գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես անհատական աշխատանք տանել զինվորական դաստիարակության և մասնագիտական պատրաստության կատարելագործման ուղղությամբ. - ըստ ստորաբաժանումների բաշխել գումարտակ եկած համալրումը. - գումարտակում կազմակերպել կապը, ստուգել կապի միջոցների վիճակը և մարտական պատրաստությունը, միջոցառումներ մշակել գաղտնի կառավարման համար և իրականացնել դրանց կատարման հսկողությունը. - ապահովել գումարտակի հրամանատարի և ավագ պետերի հրամանները ժամանակին և ճիշտ տեղ հասցնելը և ստուգել դրանց կատարումը. - կազմակերպել գումարտակում ներքին ծառայության կատարումը, ստուգել օրվա վերակարգ նշանակված անձանց պատրաստվածությունը և նրանց ծառայության կատարումը. - անցկացնել մարտական պատրաստության ստուգումներ, իրականացնել իրավախախտումների հաշվառում. - գիտենալ գումարտակի ստորաբաժանումներում մարդկանց առկայությունը. - առնվազն երեք ամիսը մեկ անգամ ստորաբաժանումներում ստուգել սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի հանդերձանքի, կանոնադրությունների, հանձնարարականների, ուսումնական ձեռնարկների և նյութական այլ միջոցների վիճակն ու հաշվառումը, իսկ անձնակազմի հաշվառումն անցկացնել ամեն ամիս: Վերահսկել անվտանգության պահանջների վերաբերյալ զինծառայողների հետ անցկացվող պարապմունքների որակը և դրանց պահպանումը. - ժամանակին նախապատրաստել և գնդի շտաբ ուղարկել անհրաժեշտ հաղորդումները: Գ ՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ` ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԾՈՎ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
