Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-2126 հուլիսի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 հուլիսի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 21 | «ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

26 հուլիսի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի

Անդամակցությամբ Վ. Պողոսյանի

Հ.

Նազարյանի

Ուսումնասիրելով «ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-ն 08.07.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը փորձագետին բացարկ հայտնելու իրավունք և դրա իրականացման ընթացակարգ չնախատեսելու առումով, ճանաչել ՀՀ Սահմանադրության 14.1, 18-րդ և 19-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր։

ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը, ուսումնասիրելով դիմումն ու կից փաստաթղթերը, գտնում է, որ դիմումի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։

Ինչպես դիմումի ուսումնասիրությունը, այնպես էլ Սահմանադրական դատարանին ուղղված դիմողի խնդրանքի ձևակերպման բովանդակությունը վկայում է, որ դիմողի իրավական դիրքորոշումը հանգում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում համապատասխան լրացումներ կատարելու պահանջին։ Դիմողը փորձում է իր պահանջը ներկայացնել իրավունքի բացը վիճարկելու լույսի ներքո, հիմք ընդունելով իրավունքի բացի հասկացությունը, այն է իրավունքի բացն իրավական կարգավորման ոլորտում գտնվող փաստական հանգամանքների վերաբերյալ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է, ինչպես նաև իրավական կարգավորման անորոշությունը։ Դատական կազմը գտնում է, որ սույն դիմումի առարկայի հետ կապված իրավունքի բաց առկա չէ, իսկ դիմումատուի կողմից առաջ քաշված խնդրի լուծումը գտնվում է օրենսդրի իրավասության շրջանակում։ Օրենսդիրն է միայն իրավասու լուծել հեղինակի կողմից առաջ քաշված հարցը, որի լուծումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից։

Ավելին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, չնախատեսելով փորձագետին բացարկելու իրավունք և այդ իրավունքի իրացման կառուցակարգ, սահմանել է պաշտպանության համապատասխան միջոց, որը գործում է փորձագետի եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ կասկածների առկայության դեպքում։ Պաշտպանության նման միջոց է հանդիսանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62 հոդվածի 5-րդ մասով սահմանված կրկնակի փորձաքննություն նշանակելու հնարավորությունը։

Վերոնշյալից ելնելով դատական կազմը գտնում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է, քանի որ դիմողը չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող իրավադրույթների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ուստի, առկա է նշված դրույթների մասով դիմումի քննության ընդունումը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ կետի հիմքով մերժելու հիմք։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-ի անհատական դիմումը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի փորձագետին բացարկ հայտնելու իրավունք և դրա իրականացման ընթացակարգ չնախատեսելու առումով, սահմանադրականությունը վիճարկելու մասին», մերժել։

Նախագահող

Անդամներ

26 հուլիսի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/1-21

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 հուլիսի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-21
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել