ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 910 — Ավանդներ հօգուտ երրորդ անձանց 1.
Ամփոփում
Հոդված 910. Ավանդներ հօգուտ երրորդ անձանց 1. Ավանդը կարող է ներդրվել բանկ որոշակի երրորդ անձի անունով: Նման անձն ավանդատուի իրավունքներ ձեռք է բերում բանկին այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը ներկայացնելու կամ այդ իրավունքներից օգտվելու իր մտադրության վերաբերյալ որևէ այլ եղանակով բանկին տեղեկացնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ բանկային ավանդի պայմանագրով: Բանկային ավանդի համապատասխան պայմանագրի էական պայմանը քաղաքացու անվան (հոդ
Ամբողջ Տեքստ
Հոդված 910. Ավանդներ հօգուտ երրորդ անձանց 1. Ավանդը կարող է ներդրվել բանկ որոշակի երրորդ անձի անունով: Նման անձն ավանդատուի իրավունքներ ձեռք է բերում բանկին այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը ներկայացնելու կամ այդ իրավունքներից օգտվելու իր մտադրության վերաբերյալ որևէ այլ եղանակով բանկին տեղեկացնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ բանկային ավանդի պայմանագրով: Բանկային ավանդի համապատասխան պայմանագրի էական պայմանը քաղաքացու անվան (հոդված 22) կամ իրավաբանական անձի անվանման (հոդված 58) նշումն է, որի օգտին ներդրվում է ավանդը: Բանկային ավանդի պայմանագիրը, հօգուտ այն քաղաքացու, որը պայմանագրի կնքման պահին մահացած է, կամ հօգուտ այդ պահին գոյություն չունեցող իրավաբանական անձի, առոչինչ է:
2. Մինչև երրորդ անձի կողմից ավանդատուի իրավունքներից օգտվելու մտադրության մասին արտահայտվելը բանկային ավանդի պայմանագիր կնքած անձը կարող է օգտվել ավանդի հաշվում իր մուծած դրամական միջոցների ավանդատուի իրավունքներից:
3. Հօգուտ երրորդ անձի` պայմանագրի մասին կանոնները (հոդված 446) կիրառվում են հօգուտ երրորդ անձի բանկային ավանդի պայմանագրի նկատմամբ, եթե դա չի հակասում սույն հոդվածի կանոններին և բանկային ավանդի էությանը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
