ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 149 — Ծանուցման եղանակները 1.
Ամփոփում
Հոդված 149. Ծանուցման եղանակները 1. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է վարութային գործողության և դատական նիստի մասին պատշաճ ծանուցել այն անձանց, որոնք դրանց մասնակցելու իրավունք կամ պարտականություն ունեն: 2. Վարույթի ընթացքում անձի ծանուցումը կատարվում է` 1) թղթային կամ էլեկտրոնային ծանուցագրով. 2) ծանուցվող անձի մասնակցությամբ կատարվող վարութային գործողության կամ ընթացող դատական նիստի ժամանակ ծանուցման մասին հայտարարելով և միաժամանակ համապա
Ամբողջ Տեքստ
Հոդված 149. Ծանուցման եղանակները 1. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է վարութային գործողության և դատական նիստի մասին պատշաճ ծանուցել այն անձանց, որոնք դրանց մասնակցելու իրավունք կամ պարտականություն ունեն:
2. Վարույթի ընթացքում անձի ծանուցումը կատարվում է` 1) թղթային կամ էլեկտրոնային ծանուցագրով. 2) ծանուցվող անձի մասնակցությամբ կատարվող վարութային գործողության կամ ընթացող դատական նիստի ժամանակ ծանուցման մասին հայտարարելով և միաժամանակ համապատասխան արձանագրության մեջ այդ մասին նշում կատարելով. 3) ծանուցվողի համաձայնությամբ` ցանկացած այլ եղանակով.
4) «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Անչափահասը ծանուցվում է իր օրինական ներկայացուցչի միջոցով, իսկ հատուկ հաստատությունում գտնվելու դեպքում` դրա վարչակազմի միջոցով:
4. Անազատության մեջ պահվող անձը ծանուցվում է համապատասխան վայրի վարչակազմի միջոցով:
5. Զինծառայողը ծանուցվում է զորամասի հրամանատարության միջոցով։ (149-րդ հոդվածը լրաց.
04.12.25 ՀՕ-418-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
