««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-148)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 հունիսի 2026թ. ՍԴԱՈ - 148 | ««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ
Ամբողջ Տեքստ
««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 259-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՎ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ` ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, նշված գործով քննության առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ապացույցներ պահանջելու վերաբերյալ միջնորդությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Սահմանադրական դատարանի վարույթում է գտնվում ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործը:
2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միջնորդել է նշված գործով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել տեղեկատվություն առ այն, թե 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ (1) քանի հանրային ծառայող է նշանակվել որպես ընտրական հանձնաժողովի անդամ, (2) քանի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել ընտրական հանձնաժողովի անդամ՝ պատճառաբանելով, որ «Վարույթի համար էական նշանակություն ունի ընտրական տեղամասերում հանձնաժողովի անդամների քաղաքական նույնականացումը. կոնկրետ որոշակի քաղաքական ուժերի կողմից նշանակված լինելը և կամ քաղաքական ուժի անդամ հանդիսանալը, քանի որ մի կողմից միավորված գործով քննարկման առարկա է դարձել հանձնաժողովի անդամների կողմից «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 23-րդ հոդված 1-ին մասի 4-րդ կետի պահանջի պահպանումը և նույն օրենսգրքի 45-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված լիազորության պատշաճ ապահովումը, քանի որ հենց ԿԸՀ-ի կողմից արձանագրվել են դեպքեր, երբ ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամները, ի հակադրումն Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդված 1-ին մասի 4-րդ կետի, մասնակցել են նախընտրական քարոզչության»:
3. Քննության առարկա դարձնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջնորդությունը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանը, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու կապակցությամբ՝ նաև գործով զեկուցող դատավորը Սահմանադրական դատարանի նախագահի գիտությամբ իրավասու են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր, փորձաքննություններ, բացառությամբ իրավունքի հարցերով փորձաքննությունների, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանցից` նրանց տրամադրության տակ գտնվող նյութեր:
Ուսումնասիրելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած փաստարկները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս բավարար չափով չի հիմնավորել պահանջվող տեղեկատվության ապացուցողական նշանակությունը սույն գործի լուծման համար:
Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը գտնում է, որ եթե կողմը, այնուամենայնիվ, կարծում է, որ պահանջվող տեղեկատվությունն անհրաժեշտ է սույն գործին՝ որպես գործի նյութ կցելու առումով, ապա համապատասխան տեղեկատվություն և նյութեր պահանջելու վերաբերյալ միջնորդությունները կարող են բավարարվել բացառապես այն դեպքերում, երբ դրանք բավարար չափով հիմնավորված են, և կողմերը ցուցաբերել են դատավարական բարեխղճություն։
Ավելին, Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով խնդրո առարկա գործի քննության օրենսդրական սեղմ ժամկետների հրամայականը և նյութերի մեծածավալությունը, գտնում է, որ Սահմանադրական դատարանի վրա կողմի փոխարեն համապատասխան տեղեկատվության կամ տվյալների, որոնք ի սկզբանե ընկած են եղել դիմումի հիմքում, ձեռքբերման դատավարական բեռ դնելը, առանց դրանց հավաքագրմանն ուղղված ինքնուրույն ջանքերի գործադրման անհնարինության պատշաճ հիմնավորման, անհարկի կհետաձգի գործի քննությունը՝ վտանգելով հանրային իշխանության լեգիտիմ և անընդհատ ձևավորումը՝ վերջնարդյունքում հանգեցնելով ժողովրդավարական կառավարման գործընթացների և ընտրական համակարգի հանդեպ հանրային վստահության անկման և սահմանադրական կայունության խարխլման:
Նման պայմաններում Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ համապատասխան միջնորդություն ներկայացնող կողմը պարտավոր է նախապես դրսևորել անհրաժեշտ փութաջանություն և ողջամիտ դատավարական ակտիվություն՝ ձեռնարկելով իրենից ողջամտորեն ակնկալվող բոլոր միջոցները՝ իր պահանջի հիմքում ընկած փաստական հանգամանքները հիմնավորող տվյալներն ինքնուրույն ձեռք բերելու նպատակով։
Ողջ վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման։
Ելնելով վերոշարադրյալից՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ապացույց պահանջելու վերաբերյալ միջնորդությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
29 հունիսի 2026 թվականի
ՍԴԱՈ-148
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 հունիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-148
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
