Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 515 — Ապրանքի վաճառքը` այն գնորդին հասցնելու պայմանով 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 515AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 515 — Ապրանքի վաճառքը` այն գնորդին հասցնելու պայմանով 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 515. Ապրանքի վաճառքը` այն գնորդին հասցնելու պայմանով 1. Այն դեպքում, երբ մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կնքվել է ապրանքը գնորդին հասցնելու պայմանով, վաճառողը պարտավոր է պայմանագրով սահմանված ժամկետում ապրանքը հասցնել գնորդի նշած վայրը, իսկ եթե ապրանքը հասցնելու վայրը գնորդի կողմից նշված չէ, ապա` քաղաքացի-գնորդի բնակության կամ իրավաբանական անձ-գնորդի գտնվելու վայրը: 2. Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է կատարված, ապրանքը գնորդին

Ամբողջ Տեքստ

Հոդված 515. Ապրանքի վաճառքը` այն գնորդին հասցնելու պայմանով 1. Այն դեպքում, երբ մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կնքվել է ապրանքը գնորդին հասցնելու պայմանով, վաճառողը պարտավոր է պայմանագրով սահմանված ժամկետում ապրանքը հասցնել գնորդի նշած վայրը, իսկ եթե ապրանքը հասցնելու վայրը գնորդի կողմից նշված չէ, ապա` քաղաքացի-գնորդի բնակության կամ իրավաբանական անձ-գնորդի գտնվելու վայրը:

2. Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է կատարված, ապրանքը գնորդին, իսկ նրա բացակայության դեպքում` ապրանքը տեղ հասցնելը հավաստող անդորրագիր կամ այլ փաստաթուղթ ներկայացնող անձին հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով կամ չի բխում պարտավորության էությունից:

3. Եթե ապրանքը գնորդին հանձնելու համար տեղ հասցնելու ժամանակը պայմանագրով որոշված չէ, ապա ապրանքը պետք է տեղ հասցվի գնորդի պահանջն ստանալուց հետո` ողջամիտ ժամկետում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել