Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հովհաննիսյան — ԵԱՔԴ/0210/04/17
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Հովհաննիսյան — ԵԱՔԴ/0210/04/17

Վճռաբեկ դատարանԵԱՔԴ/0210/04/176 դեկտեմբերի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Քնարիկ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2018 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի` Երևան համայնքի (այսուհետ` Համայնք)` Քնարիկ Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Համայնքը պահանջել է Քնարիկ Հովհաննիսյանին ճանաչել սնանկ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 12.02.2018 թվականի վճռով դիմումը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.07.2018 թվականի որոշմամբ Քնարիկ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0210/04/17

Նախագահող դատավոր`

Լ. Գրիգորյան

Դատավորներ`

Գ. Խանդանյան

Հ. Ենոքյան

Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0210/04/17

2018թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող

զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2018 թվականի դեկտեմբերի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով Քնարիկ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2018 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի` Երևան համայնքի (այսուհետ` Համայնք)` Քնարիկ Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Համայնքը պահանջել է Քնարիկ Հովհաննիսյանին ճանաչել սնանկ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 12.02.2018 թվականի վճռով դիմումը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.07.2018 թվականի որոշմամբ Քնարիկ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.02.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

2

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քնարիկ Հովհաննիսյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում հիմնավորումներով.

ներքոհիշյալ

Վերաքննիչ դատարանը խախտել է (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող (Հարկերի մասինե ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի կողմից ներկայացված թիվ 78656399644095738, թիվ 786563996455095744 և թիվ 286564011615095644 տեղեկանքները վերաբերել են Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Ե-6 թաղամասի թիվ 1 հասցեում գտնվող հողամասի` 2014-2017 թվականների հողի հարկին, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հողամասի` 2010-2017 թվականների հողի հարկին և գույքահարկին, որոնց մի մասի վերաբերյալ արդեն իսկ առկա են եղել օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր: Ավելին` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նշված պարտավորությունների մի մասը փաստացի կատարվել է, իսկ մյուս մասի վերաբերյալ կայացված դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը սահմանված ժամկետում չի ներկայացվել հարկադիր կատարման:

Բացի այդ, ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ Համայնքը չվճարված հարկային պարտավորությունների վերաբերյալ չի կայացրել որոշում` այդ գումարները բռնագանձելու մասին, որը պետք է կայացվեր իրավահարաբերության ծագման պահին գործող (Հարկերի մասինե ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի ուժով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.07.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` դիմումը մերժել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի կողմից ներկայացված թիվ 786563996444095738, թիվ 786563996455095744 և թիվ 286564011615095644 տեղեկանքների համաձայն` Քնարիկ Հովհաննիսյանի պարտավորությունը 14.11.2017 թվականի դրությամբ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Ե-6 թաղամասի թիվ 1 հասցեում գտնվող հողամասի հողի հարկի գծով կազմել է 3.355 ՀՀ դրամ (2014-2017 թվականների համար), Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հողամասի հողի հարկի գծով` 1.369.488 ՀՀ դրամ (2010-2017 թվականների համար), իսկ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցի թիվ 10 հասցեի գույքահարկի գծով` 147.384 ՀՀ դրամ (2010-2017 թվականների համար) (հատոր 1-ին, գ.թ. 08-10):

2) ՀՀ վարչական դատարանի` թիվ ՎԴ/1368/05/13 վարչական գործով 23.10.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Երևան համայնքի հայցը` Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հողամասի սեփականատեր Քնարիկ Հովհաննիսյանից 20082012 թվականների համար հողի հարկի գծով 336.683 ՀՀ դրամ հարկային պարտավորությունները բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն` Քնարիկ Հովհաննիսյանից հօգուտ Երևան համայնքի բռնագանձվել է 290.820 ՀՀ դրամ, այդ թվում` 237.096 ՀՀ դրամ ապառք, 53.724 ՀՀ դրամ տույժ (հատոր 1-ին, գ.թ. 64-68):

3) ՀՀ վարչական դատարանի` թիվ ՎԴ/12190/05/13 վարչական գործով 18.06.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Երևան համայնքի հայցը` Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ

3

փողոցի թիվ 10 հասցեում գտնվող շինության սեփականատեր Քնարիկ Հովհաննիսյանից 20082013 թվականների

համար

գույքահարկի

գծով

152.135

ՀՀ

դրամ

հարկային

պարտավորությունները բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն` Քնարիկ Հովհաննիսյանից հօգուտ Երևան համայնքի բռնագանձվել է 98.255 ՀՀ դրամ, այդ թվում` 69.636 ՀՀ դրամ ապառք, 28.619 ՀՀ դրամ տույժ (հատոր 1-ին, գ.թ. 53-58):

4) ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ/1368/05/13 և թիվ ՎԴ/12190/05/13 վճիռների հիման վրա տրվել են կատարողական թերթեր (հատոր 1-ին, գ.թ. 58, 62):

5) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի բաժնի հարկադիր կատարող Սոնա Գյոգչյանի 12.10.2016 թվականի (Կատարողական վարույթը կարճելու մասինե որոշմամբ ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ/12190/05/13 վճռով տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթը` կատարողական թերթի պահանջը փաստացի կատարվելու հիմքով, կարճվել է (հատոր 1-ին, գ.թ. 50):

6) ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ/1368/05/13 վճռի հիման վրա տրված կատարողական թերթի` հարկադիր կատարման ներկայացված լինելու վերաբերյալ ապացույցներ առկա չեն:

7) Համայնքի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող (Հարկերի մասինե ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի ուժով Քնարիկ Հովհաննիսյանից Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոցի թիվ 10 հողատարածքի հողի հարկի (2013-2017 թվականների համար) և գույքահարկի (2014-2017 թվականների համար), ինչպես նաև Երևան քաղաքի Նուբարաշեն Ե-6 թաղամասի թիվ 1 հասցեի հողի հարկի (2014-2017 թվականների համար) չվճարված գումարների բռնագանձման մասին որոշում չի կայացվել:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ

վճարներ

վճարելու

պարտապանի

պարտավորությունը`

որպես

անվիճելի

պարտավորություն վկայակոչելու առանձնահատկությունների վերաբերյալ կարող է էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գե ենթակետի, իրավահարաբերության ծագման պահին գործող (Հարկերի մասինե ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի խախտման արդյունքում առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1) օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորության կամ դրա մի մասի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում պարտապանին սնանկ ճանաչելու հիմքում

4

պետք է դրվի անմիջականորեն օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտականությունից բխող պահանջը, թե՞ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը,

2) արդյո՞ք պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում որպես անվիճելի վճարային պարտավորություն կարող է դրվել օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունն այն դեպքում, երբ իրավասու պետական մարմինը նշված գումարները պարտապանից բռնագանձելու վերաբերյալ իրավահարաբերության ծագման պահին գործող (Հարկերի մասինե ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված որոշում չի կայացրել և նշված որոշումը չի դարձել անբողոքարկելի:

1) (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի (աե կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության և համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորություններով (այդ թվում` հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարումների գծով) համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտապանին սնանկ ճանաչելու նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դիմել դատարան հետևյալ դեպքերում և ժամկետներում` լիազորված պետական համապատասխան մարմինը` հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ պարտադիր վճարումների կամ վարչարարությունից ծագած տուգանքերի գծով վճարումն ուշացնելու դեպքում պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հարկադրված սնանկության դեպքում պարտապանը սնանկ է ճանաչվում, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Ընդ որում, օրենսդիրը, ամրագրելով, որ վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, միաժամանակ սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում նույնիսկ

5

պարտապանի կողմից առարկություն ներկայացվելու դեպքում պարտավորությունն անվիճելի է: Այդ հիմքերն են`

- երբ վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

- երբ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

- երբ պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

- երբ պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

ՀՀ սահմանադրական դատարանը, 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ անդրադառնալով (Սնանկության մասինե ՀՀ օրենքի իմաստով (անվճարունակությունե հասկացությանը, նշել է որ (անվճարունակությունըե մի վիճակ է, երբ պարտապանն ընդհանուր առմամբ անկարող է վճարելու իր պարտքերը` պարտավորությունները կատարելու համար նախատեսված ժամկետներում, կամ երբ պարտապանի պարտավորությունների ընդհանուր գումարը գերազանցում է նրա ակտիվների արժեքը: Այսինքն` անվճարունակությունը նշանակում է վճարելու կարողության բացակայություն: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենքը հիմնվում է (անվճարունակության կանխավարկածիե վրա, այն է` եթե պարտապանն ի վիճակի չէ կատարելու ժամկետանց վճարային պարտավորությունները, ապա ի սկզբանե ենթադրվում է, որ նա փաստացիորեն անվճարունակ է, և այդ ենթադրությունը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ ժամկետանց պարտավորությունը

չի

կատարվել

կամ վիճարկվել

ու

հերքվել:

Ընդ որում,

(անվճարունակության

կանխավարկածնե

իր

հերթին

հիմնվում

է

պարտապանի

(բարեխղճության և պարտաճանաչության կանխավարկածիե վրա, այսինքն` եթե պարտապանը չի կատարում իր պարտավորությունները, ապա ի սկզբանե պարտավորության չկատարումը բացատրվում է ոչ թե նրա անբարեխղճությամբ, այլ վճարում կատարելու կարողության բացակայությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ելնելով անձին սնանկ ճանաչելու տարբեր հիմքերի առանձնահատկություններից` օրենսդիրն անձին սնանկ ճանաչելու յուրաքանչյուր հիմքի համար սահմանել է տարբեր կարգավորումներ: Այսինքն` կախված այն հանգամանքից, թե սնանկության դիմումի հիմքում (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված որ հիմքն է ընկած, կիրառվում է տվյալ հիմքին բնորոշ օրենսդրական կարգավորումը: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը կարգավորում է սահմանել այն դեպքերի համար, երբ սնանկության դիմումի հիմքում դրված է (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (աե ենթակետը: Այսպես, բոլոր այն դեպքերում, երբ սնանկության դիմումի հիմքում ընկած է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված վճարային պարտավորությունը, իսկ պարտապանը ողջամիտ ժամկետում չի կատարում այդ վճռից բխող իր

պարտավորությունը,

ապա

պարտատերն

իրավասու

է

իր

իրավունքների

պաշտպանությունն իրականացնելու երկու եղանակով, այն է` կա՛մ սնանկության դիմումով դիմել դատարան, կա՛մ օրենքով սահմանված ժամկետում օրինական ուժի մեջ մտած վճիռը ներկայացնել հարկադիր կատարման: Ընդ որում, այն դեպքում, երբ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարզվում է, որ գույքը բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որևէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով

6

անբավարարության դեպքում անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որևէ այլ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ կասեցնել կատարողական վարույթը (վարույթները) և առաջարկել պարտատիրոջը և պարտապանին նրանցից որևէ մեկի նախաձեռնությամբ ոչ պակաս, քան 60-օրյա ժամկետում սնանկության դիմում ներկայացնել դատարան։

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ սնանկության հիմքում դրված է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված վճարային պարտավորությունը, ապա պարտատերը սնանկության դիմումը դատարան պետք է ներկայացնի վճարային պարտավորություն սահմանող օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենքով սահմանված կարգով կատարման ներկայացնելու ժամկետի սահմաններում: ՀՀ վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վճարային պարտավորություն սահմանող օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում կատարման չներկայացնելու դեպքում տվյալ վճռից բխող իրավունքերն ու պարտականությունները ենթակա չեն իրականացման: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ յուրաքանչյուր գործով սնանկության դիմումը քննելիս դատարանները պետք է նախևառաջ պարզեն սնանկության դիմումի հիմքում ընկած` (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայությունը, որից հետո միայն բացահայտեն համապատասխան հիմքի (հիմքերի) հիմնավորվածությունը` հաշվի առնելով յուրաքանչյուր հիմքի համար օրենսդրի կողմից սահմանված իրավակարգավորումները (տեԲս, ՀՀ ֆինանսների նախարարությունն ընդդեմ Ա/Ձ

Մկրտիչ Հարությունյանի թիվ ԿԴ2/0078/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված վճարային պարտավորությանը` որպես անձին սնանկ ճանաչելու հիմքին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ պարտապանից գումար պահանջելու և հետագայում սնանկ ճանաչելու պարտատիրոջ իրավունքի ծագման հիմքում ընկած է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, և նշված դատական ակտն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չի ներկայացվում, պարտատերը զրկվում է այդ իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն ազատվում է նույն վճռով սահմանված պարտավորությունից: Նշվածի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն հետևության, որ (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (աե ենթակետով պարտապանին սնանկ ճանաչելու հիմքը բացակայում է (տեԲս, (Արդշինբանկե ԲԲԸ-ն ընդդեմ

(Արոր-Բագրատե արտադրական կոոպերատիվի թիվ ՀՔԴ4/0024/04/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` ըստ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի կողմից ներկայացված թիվ 786563996444095738, թիվ 786563996455095744 և թիվ 286564011615095644 տեղեկանքների` Քնարիկ Հովհաննիսյանի պարտավորությունը 14.11.2017 թվականի դրությամբ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Ե-6 թաղամասի թիվ 1 հասցեում գտնվող հողամասի հողի հարկի գծով կազմել է 3.355 ՀՀ դրամ (2014-2017 թվականների համար), Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հողամասի հողի հարկի գծով` 1.369.488 ՀՀ դրամ (2010-2017 թվականների համար), իսկ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցի թիվ 10 հասցեի գույքահարկի գծով` 147.384 ՀՀ դրամ (2010-2017 թվականների համար): ՀՀ վարչական դատարանի` թիվ ՎԴ/1368/05/13 վարչական գործով 23.10.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Երևան համայնքի հայցը` Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հողամասի սեփականատեր Քնարիկ Հովհաննիսյանից

7

2008-2012 թվականների համար հողի հարկի գծով 336.683 ՀՀ դրամ հարկային պարտավորությունները բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն` Քնարիկ Հովհաննիսյանից հօգուտ Երևան համայնքի բռնագանձվել է 290.820 ՀՀ դրամ, այդ թվում` 237.096 ՀՀ դրամ ապառք, 53.724 ՀՀ դրամ տույժ: ՀՀ վարչական դատարանի` թիվ ՎԴ/12190/05/13 վարչական գործով 18.06.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Երևան համայնքի հայցը` Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող շինության սեփականատեր Քնարիկ Հովհաննիսյանից 2008-2013 թվականների համար գույքահարկի գծով 152.135 ՀՀ դրամ հարկային պարտավորությունները բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն` Քնարիկ Հովհաննիսյանից հօգուտ Երևան համայնքի բռնագանձվել է 98.255 ՀՀ դրամ, այդ թվում` 69.636 ՀՀ դրամ ապառք, 28.619 ՀՀ դրամ տույժ:

ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ/1368/05/13 և թիվ ՎԴ/12190/05/13 վճիռների հիման վրա տրվել են կատարողական թերթեր: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի բաժնի հարկադիր կատարող Սոնա Գյոգչյանի 12.10.2016 թվականի (Կատարողական վարույթը կարճելու մասինե որոշմամբ ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ/12190/05/13 վճռով տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթը` կատարողական թերթի պահանջը փաստացի կատարվելու հիմքով, կարճվել է, իսկ թիվ ՎԴ/1368/05/13 վճռի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել:

Դատարանը, բավարարելով Համայնքի դիմումը, նշել է, որ տվյալ դեպքում Քնարիկ Հովհաննիսյանի կողմից չի ներկայացվել վերաբերելի ապացույց, որով կհիմնավորվի, որ պարտավորությունները Համայնքի նկատմամբ մարված են: Մինչդեռ Համայնքի կողմից ներկայացված հաշվարկների տեղեկանքների համաձայն` Քնարիկ Հովհաննիսյանի պարտքը (14.11.2017 թվականի դրությամբ գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչպես նաև պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և բացակայում է հաշվանցի հնարավորությունըե:

Վերաքննիչ դատարանը, ըստ էության, հիմնավոր է համարել Դատարանի նշված պատճառաբանությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանը վերոգրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո հարկ է համարում նշել հետևյալը.

Համայնքը Քնարիկ Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրել է այն հանգամանքը, որ վերջինս, հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող, չի կատարել իր պարտավորությունները,

որը

Երևան

քաղաքի

Նուբարաշեն

վարչական

շրջանի

աշխատակազմի կողմից ներկայացված թիվ 786563996444095738, թիվ 786563996455095744 և թիվ 286564011615095644 տեղեկանքների համաձայն` Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Ե-6 թաղամասի թիվ 1 հասցեում գտնվող հողամասի հողի հարկի գծով կազմել է 3.355 ՀՀ դրամ (2014-2017 թվականների համար), Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հողամասի հողի հարկի գծով` 1.369.488 ՀՀ դրամ (20102017 թվականների համար), իսկ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցի թիվ 10 հասցեի գույքահարկի գծով` 147.384 ՀՀ դրամ (2010-2017 թվականների համար): Այսինքն` Համայնքը դիմումի հիմքում դրել է (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գե ենթակետը, այն է` պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի` թիվ ՎԴ/1368/05/13 վարչական գործով 23.10.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Երևան համայնքի հայցը` Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող

8

հողամասի սեփականատեր Քնարիկ Հովհաննիսյանից 2008-2012 թվականների համար հողի հարկի գծով 336.683 ՀՀ դրամ հարկային պարտավորությունները բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն` Քնարիկ Հովհաննիսյանից հօգուտ Երևան համայնքի բռնագանձվել է 290.820 ՀՀ դրամ, այդ թվում` 237.096 ՀՀ դրամ ապառք, 53.724 ՀՀ դրամ տույժ: ՀՀ վարչական դատարանի` թիվ ՎԴ/12190/05/13 վարչական գործով 18.06.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Երևան համայնքի հայցը` Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող շինության սեփականատեր Քնարիկ Հովհաննիսյանից 2008-2013 թվականների համար գույքահարկի գծով 152.135 ՀՀ դրամ հարկային պարտավորությունները բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն` Քնարիկ Հովհաննիսյանից հօգուտ Երևան համայնքի բռնագանձվել է 98.255 ՀՀ դրամ, այդ թվում` 69.636 ՀՀ դրամ ապառք, 28.619 ՀՀ դրամ տույժ:

Վերոգրյալից հետևում է, որ Քնարիկ Հովհաննիսյանի` Համայնքի կողմից 14.11.2017 թվականի դրությամբ ներկայացված պարտավորությունների մի մասի վերաբերյալ, այն է` Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հողամասի 2010-2012 թվականներին հաշվեգրված հողի հարկի, Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող շինության` 2010-2013 թվականներին հաշվեգրված գույքահարկի մասերով, առկա են օրինական ուժի մեջ մտած վճիռներ:

Նկատի ունենալով սույն գործով վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտականությունից բխող պահանջը պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դնելու այն դեպքերին, երբ չվճարված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ բռնագանձելու վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը չի կատարվել:

(Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր

ոք,

երբ

որոշվում

է

նրա

քաղաքացիական

իրավունքները

և

պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Կոնվեցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արդար դատաքննության իրավունքը կդառնա վերացական, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ դատարանի` ի վնաս կողմերից մեկի կայացրած վերջնական, պարտադիր դատական ակտը մնա անկատար: Ավելին, եթե Կոնվեցիայի 6-րդ հոդվածն առանց պաշտպանության թողնի դատական ակտերի ի կատար ածումը, ապա դա հավանաբար կհանգեցնի այնպիսի իրողության, որն անհամատեղելի կլինի իրավունքի գերակայության սկզբունքների հետ, որը Պայմանավորվող պետությունները պարտավորվել են պահպանել Կոնվենցիան վավերացնելիս (տե՛ս, Բուրդովն ընդդեմ

Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, կետ 34, Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40, (Գլուրե ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության և մյուսների թիվ ԳԴ/0171/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելը հարկ վճարողի պարտականությունն է, և եթե

9

հարկ վճարողը սահմանված ժամկետում դրանք չի վճարում, ապա այն կարող է բռնագանձվել նաև դատական կարգով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում առանձնացնել այն դեպքերը, երբ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված է պարտապանի` օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունը, սակայն դրա վերաբերյալ առկա է չվճարված հարկի, տուրքի կամ պարտադիր այլ վճարի բռնագանձման վճիռ, որը չի կատարվել: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ արդեն իսկ առկա է նման վճիռ, այդ գումարը դադարում է պարզապես չվճարված հարկի, տուրքի կամ այլ վճարի գումար դիտարկվելուց, այն դառնում է համապատասխան պետական մարմնի օգտին բռնագանձման ենթակա գումար, որը չվճարելու դեպքում հարկ վճարողն արդեն խախտում է վճռի պարտադիրության և կատարելիության հատկանիշները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում պետք է դրվի (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (աե ենթակետը, այն է` վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով, քանի որ նման պայմաններում հարկ վճարողը ոչ թե պարզապես հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարները չի վճարում, այլ խախտում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով իր վրա դրված դրամական պարտավորությունը: Նշված մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս դեպքում այլևս չի քննարկվում տվյալ գումարի` որպես չկատարված դրամական պարտավորության ծագման հիմքը, այլ քննարկվում է միայն դատական ակտով հաստատված հստակ դրամական պարտավորությունը, որը չի կատարվել: Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Համայնքի` Քնարիկ Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում, ըստ էության, Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հողամասի 2010-2012 թվականների համար հողի հարկի, Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող շինության 2010-2013 թվականների համար գույքահարկի մասերով դրվել է ՀՀ վարչական դատարանի 23.10.2014 թվականի` թիվ ՎԴ/1368/05/13 օրինական ուժի մեջ մտած վճռով և ՀՀ վարչական դատարանի 18.06.2014 թվականի` թիվ ՎԴ/12190/05/13 օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված վճարային պարտավորությունը: Հետևաբար Համայնքի պահանջի իրավաչափությունը պետք է դիտարկել (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (աե ենթակետի լույսի ներքո:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ/1368/05/13 և թիվ ՎԴ/12190/05/13 վճիռների հիման վրա տրվել են կատարողական թերթեր:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի բաժնի հարկադիր կատարող Սոնա Գյոգչյանի 12.10.2016 թվականի (Կատարողական վարույթը կարճելու մասինե որոշմամբ ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ/12190/05/13 վճռով տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթը` կատարողական թերթի պահանջը փաստացի կատարվելու հիմքով, կարճվել է, իսկ թիվ ՎԴ/1368/05/13 վճռի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել:

Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ/12190/05/13 վճռով ճանաչված վճարային պարտավորությունը մարված է: Այսինքն` Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող շինության 2010-2013 թվականների համար գույքահարկի մասերով պարտավորությունները չէին կարող դրվել Քնարիկ Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ/1368/05/13 վճռով ճանաչված վճարային պարտավորությանը, ապա այդ մասով Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դրա հիման վրա տրված կատարողական թերթը կատարման

10

ներկայացնելու վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել: Այսինքն` պարտատերը բաց է թողել վճիռը մեկ տարվա ընթացքում կատարման ներկայացնելու ժամկետը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում, երբ պարտապանից գումար պահանջելու և հետագայում սնանկ ճանաչելու պարտատիրոջ իրավունքի ծագման հիմքում ընկած է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, և նշված դատական ակտն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չի ներկայացվում, պարտատերը զրկվում է այդ իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն ազատվում է նույն վճռով սահմանված պարտավորությունից: Այսինքն` (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (աե ենթակետով պարտապանին սնանկ ճանաչելու հիմքը բացակայում է: Ուստի Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հողամասի 2010-2012 թվականների համար հողի հարկի մասերով պարտավորությունները չէին կարող դրվել Քնարիկ Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում:

2) (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` (ա) անձի դիմումը, բողոքը, (բ) վարչական մարմնի նախաձեռնությունը:

(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը:

(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):

(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման

նպատակով,

և

ուղղված

է

անձանց

համար

իրավունքներ

և

պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Վկայակոչված իրավական նորմերի բովանդակությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտն ընդունվում է վարչական մարմնի հատուկ գործունեության արդյունքում, որը կոչվում է վարչական վարույթ: Օրենսդիրը (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքում սպառիչ կերպով թվարկել է վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացող հանգամանքները. դրանք են` (1) ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումը կամ բողոքը և (2) վարչական մարմնի նախաձեռնությունը: Ընդ որում, (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթի հարուցումը կարող է տեղի ունենալ միայն օրենքով վարչական մարմնին համապատասխան վարչական ակտ ընդունելու իմպերատիվ կամ հայեցողական լիազորություն վերապահված լինելու դեպքում: Իրացնելով իր այդ լիազորությունը` վարչական մարմինը հարուցում է վարչական վարույթ, որը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ:

Նախկին որոշումներում անդրադառնալով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտի հասկացությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ

11

(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի համաձայն` վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների` ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար: Ընդ որում, թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը` բավարար, գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ (տե՛ս, Վարդիթեր Ավոյանն ընդդեմ Երևանի

քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական վերլուծությունից հետևում է, որ վարչական ակտի ընդունումը պայմանավորված է հանրային իրավունքի բնագավառում որոշակի հասարակական հարաբերություններ կարգավորող իրավական նորմի առկայությամբ, որը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտին (վարչական մարմնին) լիազորում է արձակել միակողմանի կարգադրություն` ուղղված կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը: Փաստորեն, վարչական վարույթի հարուցման և վարչական ակտի ընդունման անհրաժեշտություն է առաջանում բոլոր այն դեպքերում, երբ հարկավոր է կարգավորել հանրային իրավունքի բնագավառում որևէ կոնկրետ հարց, որն առնչվում է վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ

չգտնվող

ֆիզիկական

կամ

իրավաբանական

անձանց

իրավունքներին

և

պարտականություններին: Այսինքն` վարչական ակտի միջոցով համապատասխան իրավաբանական փաստերի առկայության դեպքում իրավական նորմերով սահմանված վերացական հանրային սուբյեկտիվ իրավունքները կամ պարտականությունները ստանում են անհատականացված ուղղվածություն` վերագրվում են կոնկրետ հասցեատերերի` ձեռք բերելով պարտադիր կատարման ենթակա լինելու հատկանիշ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից վարչական մարմնի համար իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու և վարչական ակտ ընդունելու իմպերատիվ լիազորություն նախատեսված լինելու դեպքերից մեկն ամրագրված էր իրավահարաբերության ծագման պահին գործող (Հարկերի մասինե ՀՀ օրենքի (ընդունվել է 14.04.1

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 դեկտեմբերի, 2018 թ.
Գործի #:
ԵԱՔԴ/0210/04/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել