ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 107 — Անչափահասների և 21 տարին չլրացած անձանց դատվածությունը 1.
Ամփոփում
Հոդված 107. Անչափահասների և 21 տարին չլրացած անձանց դատվածությունը 1. Ազատազրկում պատժատեսակից ավելի մեղմ պատիժը կրելուց հետո անչափահասի դատվածությունը համարվում է մարված: 2. Մինչև 18 տարին լրանալը հանցանք կատարած անձանց համար սույն օրենսգրքի 93-րդ հոդվածով նախատեսված դատվածությունը մարվելու ժամկետները կրճատվում են և համապատասխանաբար հավասար են՝ 1) 6 ամսվա` առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո, 2) 1 տարվա` առավելագու
Ամբողջ Տեքստ
Հոդված 107. Անչափահասների և 21 տարին չլրացած անձանց դատվածությունը 1. Ազատազրկում պատժատեսակից ավելի մեղմ պատիժը կրելուց հետո անչափահասի դատվածությունը համարվում է մարված:
2. Մինչև 18 տարին լրանալը հանցանք կատարած անձանց համար սույն օրենսգրքի 93-րդ հոդվածով նախատեսված դատվածությունը մարվելու ժամկետները կրճատվում են և համապատասխանաբար հավասար են՝ 1) 6 ամսվա` առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո, 2) 1 տարվա` առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո, 3) 3 տարվա` առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո, 4) 5 տարվա` 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո:
3. 18-ից մինչև 21 տարին լրանալը հանցանք կատարած անձանց համար սույն օրենսգրքի 93-րդ հոդվածով նախատեսված դատվածությունը մարվելու ժամկետները կրճատվում են և համապատասխանաբար հավասար են՝ 1) 1 տարվա` առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո, 2) 2 տարվա` առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո, 3) 4 տարվա` առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո, 4) 7 տարվա` 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո: Գ Լ ՈՒ Խ 18 ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԵՎ 21 ՏԱՐԻՆ ՉԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
