ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 183 — Մարդու սաղմի, պտղի, մարդու կամ դիակի բջիջների, հյուսվածքների, օրգանների կամ կենսաբանական նյութերի կամ հեղուկների ապօրինի շրջանառությունը 1.
Ամփոփում
Հոդված 183. Մարդու սաղմի, պտղի, մարդու կամ դիակի բջիջների, հյուսվածքների, օրգանների կամ կենսաբանական նյութերի կամ հեղուկների ապօրինի շրջանառությունը 1. Մարդու սաղմը, պտուղը, մարդու կամ դիակի բջիջը, հյուսվածքը, օրգանը, կենսաբանական նյութերը կամ հեղուկներն ապօրինի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը` 1) կատարվել է մի խումբ անձանց
Ամբողջ Տեքստ
Հոդված 183. Մարդու սաղմի, պտղի, մարդու կամ դիակի բջիջների, հյուսվածքների, օրգանների կամ կենսաբանական նյութերի կամ հեղուկների ապօրինի շրջանառությունը 1. Մարդու սաղմը, պտուղը, մարդու կամ դիակի բջիջը, հյուսվածքը, օրգանը, կենսաբանական նյութերը կամ հեղուկներն ապօրինի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը` 1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կամ 3) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք` պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
