Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 345 — Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները 1. Արգելանքի տակ գտնվող
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 345 — Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները 1. Արգելանքի տակ գտնվող

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 345.Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները 1. Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա խոշոր չափերով գույքը վատնելը, օտարելը, թաքցնելը կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելն այն անձի կողմից, ում այդ գույքը վստահված է եղել, ինչպես նաեւ վարկատու կազմակերպության ծառայողի կողմից կալանքի տակ գտնվող դրամական միջոցներով (ավանդներով) խոշոր չափերով բանկային գործառնություններ իրականացնելը՝ պատժվում են տ

Ամբողջ Տեքստ

Հոդված 345.Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները

1. Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա խոշոր չափերով գույքը վատնելը, օտարելը, թաքցնելը կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելն այն անձի կողմից, ում այդ գույքը վստահված է եղել, ինչպես նաեւ վարկատու կազմակերպության ծառայողի կողմից կալանքի տակ գտնվող դրամական միջոցներով (ավանդներով) խոշոր չափերով բանկային գործառնություններ իրականացնելը՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Դատարանի դատավճռով բռնագրավման ենթակա գույքը թաքցնելը կամ յուրացնելը, ինչպես նաեւ գույքի բռնագրավման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարումից այլ ձեւով խուսափելը՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը): (345-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, փոփ., լրաց. 16.05.16 ՀՕ-83-Ն) Հոդված

345

1

.

Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի եւ գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը, հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ դրանք խեղաթյուրելը

1. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի եւ գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը, երբ հայտարարագիր տալը պարտադիր է, ինչպես նաեւ հայտարարագրում գույքի եւ գույքային իրավունքների կազմի ու քանակի վերաբերյալ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելը կամ դրանք թաքցնելը, որոնք հանգեցրել են խոշոր չափերի պարտավորության հարկադիր կատարման անհնարինության`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը): (345

1

-ին հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-15-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել