Արաբյան — ԵԴ/0040/01/21
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 376.1 . Առաջին ատյանի դատարանի դատական ակտերի բողոքարկումըԱմփոփում
քննելով ամբաստանյալ Ա ․ Արաբյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ Ա ․ Արա բյանի և վերջինիս պաշտպանի միջնորդությունը , արձանագրել է ․ «(...) Դատարանը գտնում է, որ սույն գործով շարունակում է արդիական լինել ամբաստանյալ Ա.Արաբյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի առկայությունը, (...) դատարանը գտնում է, որ պաշտպանական կողմի միջնորդությունը անհիմն է և ենթակա չէ բավարարման (…)»(2) 2 : 9 ․ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը . « ( …) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ( …) նվազել է Արամ Արաբյանի նկատմամ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում ԵԴ /0 040 /01/ 21 Նախագահող դատավոր՝ Ա. Ազարյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ. Ա սատրյանի մասնակցությամբ դատավորներ` Ս. Ա ՎԵՏԻՍՅԱՆԻ Ա. Պ ողոսյանի Ս. Օ հանյանի
25 օգոստոսի 2023 թվական ք. Երևան
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Արամ Ալբերտի Արաբյանի վերաբերյալ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ՝ 2021 թվականի մայիսի 31- ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2018 թվականի օգոստոսի 25-ին ՀՀ ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58160118 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մայիսի 21-ի որոշմամբ Արամ Ալբերտի Արաբյան ը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ՝ 2019 թվականի մայիսի 21-ի որոշմամբ բավարարվել է ն ախաքննության մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ Ա.Արաբյան ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով: Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մայիսի 25-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է: 2019 թվականի դեկտեմբերի 25-ին մեղադրյալ Ա.Արաբյան ը հայտնաբերվել է և նախաքննության մարմնի նույն օրվա որոշմամբ քրեական գործի վարույթը վերսկսվել է: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ մերժվել են նախաքննության մարմնի՝ մեղադրյալ Ա.Արաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու և պաշտպան Ա.Հոբոսյանի՝ մեղադրյալ ի ն կատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդությունները :
2. Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ Ա.Արաբյան ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ Ա.Արաբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: 2020 թվականի դեկտեմբերի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
3. 2021 թվականի մարտի 24-ի դատական նիստի ընթացքում, ամբաստանյալ Ա.Արաբյանը և պաշտպան Ա.Հոբոսյանը միջնորդություն են ներկայացրել Ա.Արաբյան ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու վերաբերյալ, որն Առաջին ատյանի դատարանի նույն օրվա որո շմամբ մերժվել է:
4. Ամբաստանյալ Ա.Արաբյանի պաշտպան Ա.Հոբոսյան ի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի մայիսի 31- ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մարտի 24-ի որոշումը և վերացրել ամբաստանյալ Ա.Արաբյան ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: 5 . Վերաքննիչ դատարանի՝ վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյան ը, որը Վճռաբեկ դատարանի` 202 1 թվականի սեպտեմբերի 8 -ի որոշմամբ ընդունվել է վարույթ (1) 1 : Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 24- ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ : Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը . Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով .
6. Բողոք բերած անձը , վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ , գտե լ է , որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական օրենքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։ Մասնավորապես, բողոքաբերը փաստել է , որ վ երաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերի շրջանակը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի համաձայն՝ չ ի նախատեսում ստորագրություն չհե ռ անալու մասին խափանման միջոց ընտրելու, վերացնելու կամ այն վերացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումների, այդ թվում՝ դատական քննության փուլում կայացված որոշումների բողոքարկման հնարավորություն։ Բողոքաբերը նշել է, որ բողոքարկման և դատական վերանայման արգելքը, որը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից, չի վտանգում դատական պաշտպանության իրավունքը, որի կոնվենցիոնալ մեկնաբանությունները թույլատրում են դրա այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում արդար դատաքննության իրավունքն ու դրա բաղադրիչներից դատարանի մատչելիությունը։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, դատական քննության փուլում, անտեսելով այդ հանգամանքը, քննության է առել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ բողոքն ու որոշում կայացրել բողոքը բավարարելու և խափանման միջոցը վերացնելու մասին։ 6.1. Բ ողոքաբերն իր բողոքում ա նդրադարձել է նաև ստորագրություն չ հեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու հիմքերի բացակայության , ինչպես նաև Վերաքննիչ դատարանի որոշումը պատճառաբանված լինելու պահանջին չհամապատասխանելու հարցերի ն :
7. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բ եկանել Վ երաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մարտի 24-ի որոշմանը։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Առաջին ատյանի դատարան ը, դատական քննության նախապատրաստական փուլում քննելով ամբաստանյալ Ա ․ Արաբյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ Ա ․ Արա բյանի և վերջինիս պաշտպանի միջնորդությունը , արձանագրել է ․ «(...) Դատարանը գտնում է, որ սույն գործով շարունակում է արդիական լինել ամբաստանյալ Ա.Արաբյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի առկայությունը, (...) դատարանը գտնում է, որ պաշտպանական կողմի միջնորդությունը անհիմն է և ենթակա չէ բավարարման (…)»(2) 2 : 9 ․ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը . « ( …) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ( …) նվազել է Արամ Արաբյանի նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը, ուստի պետք է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի մարտի 24-ի որոշումը, և վերացնել Արամ Արաբյանի նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը (…)»(3) 3 : 1 0 . Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 19- ի որոշմամբ Արամ Արաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով : Ամբաստանյալ Արամ Ալբերտի Արաբյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացվել է(4) 4 : Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը . 1 1 . Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի կողմից Ա ․ Արաբյանի նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը դատական քննության փուլում մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերաքննության կարգով քննության առնելը։ 1 2 . 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 376.1-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝ 1) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը. 2) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը. 2.1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով. 3) առաջին ատյանի դատարանների՝ գործով վարույթը կասեցնելու որոշումները. 4) առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման վերաբերյալ որոշման իրավաչափությունը հաստատելու մասին որոշումները. 5) առաջին ատյանի դատարանի՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքների կապակցությամբ կայացված որոշումները. 6) հանձնման մասին դատարանի որոշումները. 7) սույն օրենսգրքի 49 գլխով նախատեսված հարցերի կապակցությամբ դատարանի կայացրած որոշումները. 8) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ այլ դատական ակտեր»:
13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ինչպես մեջբերված, այնպես էլ որևէ այլ հոդվածով դատական քննության փուլում կայացված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու, վերացնելու կամ այն վերացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումների վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ։ Կիրառելով մեկնաբանման expression unius կանոնը, որի համաձայն՝ սպառիչ ցանկում որևէ տարր չներառելը պետք է մեկնաբանել դրա բացառման իմաստով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական քննության ընթացքում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, այսինքն` այդ որոշումը վերաքննիչ բողոքարկման ենթակա չէ։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, գործի դատական քննության փուլում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշման բողոքարկման հնարավորության բացակայությունը պայմանավորված է տվյալ խափանման միջոցի՝ անձի իրավունքների նկատմամբ նվազ միջամտության աստիճանով, ինչպես նաև վերադաս դատական ատյանի կողմից առաջին ատյանի դատարանի` քրեական գործի քննության բնականոն ընթացքի ն անհարկի չմիջամտելու անհրաժեշտությամբ(5) 5 ։ 13 ․ 1 ․ Ընդ որում հարկ է նկատել, որ վերոնշյալ դիրքորոշումը բխում է նաև 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից։ Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի 352-րդ հոդվածը սահմանելով դատական վերանայման կառուցակարգերը և դրանցում ընդգրկված բողոքարկման ենթակա դատական ակտերի շրջանակը՝ դատական քննության փուլում բացակայելու արգելք խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշման բողոքարկման հնարավորություն չի նախատեսում` այդպիսով պահպանելով վերոնշյալ որոշումների վերաքննիչ բողոքարկման առարկա չհանդիսանալու մոտեցումը։ Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1690 որոշմամբ(6) 6 , ինչպես նաև Վճռաբեկ դատարանի՝ Լուսինե Կարապետյանի գործով(7) 7 արտահայտված իրավական դիրքորոշումները սույն դեպքում կիրառելի չեն, քանի որ դրանք վերաբերում են ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկելու հնարավորությանը։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ՝ - Առաջին ատյանի դատարանը, դատական քննության ընթացքում, 2021 թվականի մարտի 24-ի որոշմամբ մերժել է Ա.Արաբյան ի նկատմամբ ընտրված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ ամբաստանյալ Ա.Արաբյանի և պաշտպան Ա.Հոբոսյանի միջնորդությունը(8) 8 ։ - Վերաքննիչ դատարանը 2021 թվականի մայիսի 31-ին քննության առնելով ամբաստանյալ Ա ․ Արաբյանի պաշտպան Ա ․ Հոբոսյանի վերաքննիչ բողոքը՝ բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի մարտի 24-ի որոշումը և Ա ․ Արաբյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացրել է(9) 9 :
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13 ․ 1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով այն, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատական քննության փուլում կայացված՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, ամբաստանյալ Ա ․ Արաբյանի և վերջինիս պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման է ենթարկել պաշտպանության կողմի միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մարտի 24-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը և վերացրել Ա ․ Արաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Ընդ որում, հարկ է նկատել, որ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել, թե օրենքով տվյալ որոշման բողոքարկման ընթացակարգ նախատեսված չլինելու պայմաններում ինչն է հիմք ընդունել՝ վերաքննիչ բողոքն ըստ էության քննության առնելու համար։
16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Ա ․ Արաբյանի նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին դատական քննության փուլում կայացված՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերաքննության կարգով քննության առնելն իրավաչափ չէ։
17. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը բողոքաբերի՝ սույն որոշման 6 . 1-րդ կետում նշված փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է համարում։ 18 ․ Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի՝ հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Սակայն, հաշվի առնելով, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 19-ին կայացրել է եզրափակիչ դատական ակտ(10) 10 , որով լուծվել է նաև խափանման միջոցի ընտրության հարցը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությունը բացակայում է։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ 19 . Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արամ Ալբերտի Արաբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ՝ 2021 թվականի մայիսի 31- ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը պետք է մերժել ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները : Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162 - րդ, 163- րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39- րդ , 43- րդ , 361 1 - րդ , 415.1- րդ , 418. 1 -րդ, 419- րդ , 422-423- րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վ ճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Արամ Ալբերտի Արաբյանի վերաբերյալ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ՝ 2021 թվականի մայիսի 31- ի որոշումը թողնել անփոփոխ ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները :
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից , վերջնական է և ենթակա չէ բողոքարկման : _____________________ 1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով: 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 36-39: 3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 87-9: 4 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, Արամ Արաբյանի վերաբերյալ թիվ ԵԴ/0040/01/21 քրեական գործը: 5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արման և Արքա Մադաթյանների գործով 2020 թվականի մայիսի 26-ի որոշման 18.1-րդ կետը: 6 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2023 թվականի մայիսի 30-ի թիվ ՍԴՈ-1690 որոշումը։ 7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Լուսինե Կարապետյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԿԴ2/0009/11/19 որոշումը: 8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։ 9 Տես սույն որոշման 9-րդ կետը։ 10 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը: Նախագահող` Հ. Ա սատրյան Դատավորներ` Ս. Ա ՎԵՏԻՍՅԱՆ Ա. Պ ողոսյան Ս. Օ հանյան Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 օգոստոսի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/0040/01/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
